Նորություններ
Արարատցի մարզիկը հաղթել է
12.11.2014

Հոկտեմբերի 24-26-ը Ռուսաստանի Դաշնության Իրկուտսկ քաղաքում կայացավ Ձյուդոյի պատանիների միջազգային մրցաշարը:
Մրցաշարին մասնակցում էր Հայաստանի ձյուդոյի հավաքականը, որի կազմում էր Արարատի մարզի Ազատավան համայնքի 16-ամյա բնակիչ Ժորա Սահակյանը:
Մրցաշարին մասնակցում էին 15 պետությունների ուժեղագույն թիմերը: Ժորա Սահակյանը մենամարտեց 50 մարզիկների հետ և բացարձակ առավելությամբ գրավեց երրորդ մրցանակային տեղը` արժանանալով բրոնզե մեդալի:
Այս հաղթանակը կարևորվում է նաև նրանով, որ արդեն 10 տարի է, ինչ Արարատի մարզի ոչ մի ձյուդոիստ այդպիսի հաջողության չէր հասել: 16-ամյա Ժորա Սահակյանը շարունակում է մարզումները. 2015 թվականի փետրվարին ՀՀ առաջնությանը մասնակցելու և հաջողություն ունենալու դեպքում կպայքարի նաև Եվրոպայի առաջնությանը մասնակցելու համար: Հուսանք, որ արարատցի մարզիկը վերոհիշյալ մրցապայքարից կվերադառնա ավարով: