Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

Արարատցի մարզիկը հաղթել է

12.11.2014

Հոկտեմբերի 24-26-ը Ռուսաստանի Դաշնության Իրկուտսկ քաղաքում կայացավ Ձյուդոյի պատանիների միջազգային մրցաշարը:
Մրցաշարին մասնակցում էր Հայաստանի ձյուդոյի հավաքականը, որի կազմում էր Արարատի մարզի Ազատավան համայնքի 16-ամյա բնակիչ Ժորա Սահակյանը:
Մրցաշարին մասնակցում էին 15 պետությունների ուժեղագույն թիմերը: Ժորա Սահակյանը մենամարտեց 50 մարզիկների հետ  և բացարձակ առավելությամբ գրավեց երրորդ մրցանակային տեղը` արժանանալով բրոնզե մեդալի:
Այս հաղթանակը կարևորվում է նաև նրանով, որ արդեն 10 տարի է, ինչ Արարատի մարզի ոչ մի ձյուդոիստ այդպիսի հաջողության չէր հասել: 16-ամյա Ժորա Սահակյանը շարունակում է մարզումները. 2015 թվականի փետրվարին  ՀՀ առաջնությանը մասնակցելու և հաջողություն ունենալու դեպքում  կպայքարի նաև Եվրոպայի առաջնությանը մասնակցելու համար: Հուսանք, որ արարատցի մարզիկը վերոհիշյալ մրցապայքարից կվերադառնա ավարով:
 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-05-17 15:57:03