Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

Շաքարային դիաբետի համաշխարհային օր

14.11.2014


Ամեն տարի նոյեմբերի 14-ը Միավորված ազգերի կազմակերպության հովանու ներքո նշվում է որպես շաքարային դիաբետի միջազգային օր, ինչը կոչված է հանրության ուշադրությունը հրավիրելու այս հիվանդությանը: 2014-2016 թվականներին այն նշվելու է «Դիաբետը և առողջ ապրելակերպը» խորհրդանիշով:
Շաքարային դիաբետը 21-րդ դարի բժշկության ամենամեծ խնդիրներից մեկն է՝ լինելով հաշմանդամության հանգեցնող, ծանր բարդություններ առաջացնող քրոնիկ հիվանդություն, որը մեծ բեռ է բոլոր երկրների առողջապահության համակարգերի համար: Հայաստանի Հանրապետությունում, 1990 թվականի հետ համեմատած, 2012 թվականին շաքարային դիաբետի ընդհանուր հիվանդացությունը աճել է 1,8 անգամ, իսկ մահացության  ցուցանիշը` 2.6 անգամ:
2006 թվականի դեկտեմբերի 20-ին Միավորված ազգերի 61-րդ Վեհաժողովն ընդունեց 61/225 բանաձևը՝ շաքարային դիաբետի դեմ պայքարում աշխարհի բոլոր երկրների միավորվելու վերաբերյալ: Բանաձևի ընդունումը վկայում է այն մասին, որ շաքարային դիաբետը, լինելով ոչ վարակիչ հիվանդություն, նույնքան վտանգավոր է, որքան վարակիչ հիվանդությունների համաճարակը: Շաքարային դիաբետի խնդիրն ամբողջ աշխարհում այլևս միայն բժշկական ուղղվածության խնդիր չէ՝ այն ձեռք է բերել գլոբալ բնույթ և լուրջ պարտավորվածություններ է դնում ոչ միայն ՄԱԿ-անդամ երկրների, այլև՝ ամբողջ աշխարհի վրա: Այս կապակցությամբ ՄԱԿ-ը կոչ է անում բոլոր երկրներին` միավորվել դիաբետի դեմ պայքարում, իրականացնել համաճարակաբանական հսկողություն, ներդնել ռիսկի գործոնների մշտադիտարկման համակարգ, ձեռնարկել հիվանդության դեմ պայքարի արդյունավետ կանխարգելման միջոցառումներ` բարձրացնելով հանրային իրազեկությունը ինչպես ռիսկի գործոնների, այնպես էլ հիվանդության և դրա բարդությունների, կանխարգելման և բուժման եղանակների վերաբերյալ:
Համաձայն ԱՀԿ մոտեցումների` շաքարային դիաբետի առավել նշանակալի ռիսկի գործոններն են` անառողջ սնուցումը, ցածր ֆիզիկական ակտիվությունը, ալկոհոլի վնասակար օգտագործումը և ծխախոտի օգտագործումը: Դրանց նպատակային նվազեցումը, առողջ ապրելակերպի քարոզչությունը հիվանդության կանխարգելման համակարգի հիմք են: «Խուսափել ավելորդ քաշից, վարել ֆիզիկական ակտիվ կենսակերպ, չծխել» շատ պարզ բանաձևը հնարավորություն է ընձեռում զգալի նվազեցնել հիվանդացությունը: Այս միջոցառումների շնորհիվ ձևավորվում է այն կարևոր գաղափարը, որ դիաբետը հիվանդություն չէ, այլ ապրելակերպ:

ՀՀ  ԱՆ <<ՀԻՎԱՆԴՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՎԵՐԱՀՍԿՄԱՆ ԵՎ ԿԱՆԽԱՐԳԵԼՄԱՆ ԱԶԳԱՅԻՆ ԿԵՆՏՐՈՆ>> ՊՈԱԿ <<ԱՐԱՐԱՏԻ ՄԱՍՆԱՃՅՈՒՂ>>
 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-04-26 11:02:31