Նորություններ
Լրացուցիչ ենթակայաններ
17.11.2014
Արդեն մեկ ամիս է, ինչ Հայաստանի էլցանցեր ՓԲԸ-ի <<Արաքս>> մասնաճյուղն Արարատի մարզի Ազատավան համայնքի հին ենթակայանին կից կառուցել է նոր ենթակայան: Երկրորդ ենթակայանի կառուցումն անհրաժեշտություն էր, քանի որ նոր փողոցի 70 տնտեսության համար չէր բավարարում հին ենթակայանի հզորությունը: 400 կվտ/ժ ենթակայանի կառուցումով Ազատավանի 70 տնտեսությանն այժմ մատակարարվում է որակյալ էլեկտրաէնեգիա:
Լրացուցիչ ենթակայաններ են կառուցել Հովտաշատում, Մասիսում, Գոռավանում, Ուրցաձորում, Լուսառատում: Ծրագրով նախատեսվում է լրացուցիչ ենթակայաններ կառուցել մարզի տարբեր համայնքներում, որոնց շնորհիվ բնակիչները կունենան որակյալ էլեկտրաէներգիա: Գլխավոր ճարտարագետ Հարություն Ավետիքյանն ասաց, որ հաջորդ տարի ևս կշարունակվի նոր ենթակայանների կառուցումը: