Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

Լրացուցիչ ենթակայաններ

17.11.2014

Արդեն մեկ ամիս է, ինչ  Հայաստանի էլցանցեր ՓԲԸ-ի <<Արաքս>> մասնաճյուղն Արարատի մարզի Ազատավան համայնքի հին ենթակայանին կից կառուցել է նոր ենթակայան: Երկրորդ ենթակայանի կառուցումն  անհրաժեշտություն էր, քանի որ նոր փողոցի 70 տնտեսության համար չէր բավարարում հին ենթակայանի հզորությունը: 400 կվտ/ժ ենթակայանի կառուցումով  Ազատավանի 70 տնտեսությանն այժմ մատակարարվում   է որակյալ էլեկտրաէնեգիա:
Լրացուցիչ ենթակայաններ են կառուցել Հովտաշատում, Մասիսում, Գոռավանում, Ուրցաձորում, Լուսառատում: Ծրագրով նախատեսվում է լրացուցիչ ենթակայաններ կառուցել մարզի տարբեր համայնքներում, որոնց շնորհիվ  բնակիչները կունենան որակյալ էլեկտրաէներգիա: Գլխավոր ճարտարագետ Հարություն Ավետիքյանն ասաց, որ հաջորդ տարի ևս կշարունակվի նոր ենթակայանների կառուցումը:
 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-04-18 14:58:32