Նորություններ
ՀԱՂԹԵՑԻՆ ԱՐԱՐԱՏՑԻ ԵՐԻՏԱՍԱՐԴ ՍՏԵՂԾԱԳՈՐԾՈՂՆԵՐԸ
18.11.2014
Աշխարհահռչակ կինոռեժիսոր, հասարակական և մշակութային գործիչ Սերգեյ Փարաջանովի 90-ամյակին նվիրված <<Փարաջանովի հետադարձ լույսը>> միջոցառումների շարքը Արարատի մարզում մեկնարկեց 2014-ի ապրիլին:
Նախընտրական փուլում հանձնախումբն ընտրել էր 60 աշխատանքներ, որոնցից շահած 29–ը ցուցադրվեցին մարզային փուլում:
Նոյեմբերի 12-ին Ազգային Ժողովի ճեմասրահում կայացավ հանրապետական փուլը, որտեղ, բացի շահած վեց աշխատանքներից, ներկայացվեցին վերոհիշյալ ստեղծագործությունները` ստանալով ԱԺ նախագահի հավաստագրեր:
Մասիս քաղաքի ավագ դպրոցի սան Ալինա Խաչատրյանը, ով այժմ սովորում է Դիլիջանի միջազգային դպրոցում, ստացավ ԱԺ հատուկ մրցանակ և դրամական պարգև:
Ծրագրի նպատակն է` օգնել պատանեկության տարիքում գտնվող երիտասարդներին` շփվել և հաղորդակցվել միմյանց հետ մշակույթի լեզվով, բացահայտել սերնդի ներուժը, արվեստի միջոցով արտահայտել նրանց աշխարհընկալումն ու մտածողությունը: