Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

ՀԱՂԹԵՑԻՆ ԱՐԱՐԱՏՑԻ ԵՐԻՏԱՍԱՐԴ ՍՏԵՂԾԱԳՈՐԾՈՂՆԵՐԸ

18.11.2014

Աշխարհահռչակ կինոռեժիսոր, հասարակական և մշակութային գործիչ Սերգեյ Փարաջանովի 90-ամյակին նվիրված  <<Փարաջանովի հետադարձ լույսը>> միջոցառումների շարքը Արարատի մարզում  մեկնարկեց 2014-ի ապրիլին:
Նախընտրական փուլում հանձնախումբն ընտրել էր 60 աշխատանքներ, որոնցից շահած 29–ը ցուցադրվեցին մարզային փուլում:
Նոյեմբերի 12-ին Ազգային Ժողովի ճեմասրահում կայացավ հանրապետական փուլը, որտեղ, բացի շահած վեց աշխատանքներից, ներկայացվեցին վերոհիշյալ  ստեղծագործությունները` ստանալով  ԱԺ նախագահի հավաստագրեր:
Մասիս քաղաքի ավագ դպրոցի սան  Ալինա Խաչատրյանը, ով այժմ սովորում է Դիլիջանի միջազգային դպրոցում, ստացավ ԱԺ հատուկ մրցանակ և դրամական պարգև:
Ծրագրի նպատակն է` օգնել պատանեկության տարիքում գտնվող երիտասարդներին` շփվել և հաղորդակցվել միմյանց հետ մշակույթի լեզվով, բացահայտել սերնդի ներուժը, արվեստի միջոցով  արտահայտել նրանց աշխարհընկալումն ու մտածողությունը:
 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-04-19 11:58:45