Նոյեմբերի 18-ին մարզկենտրոն Արտաշատի Ամո Խարազյանի անվան պետական դրամատիկական թատրոնի շենքում մեկնարկեց << ասմունքի հանրապետական մանկապատանեկան 8-րդ մրցույթ-փառատոնը>>, որն այս անգամ նվիրված էր մեծն Թումանյանի և Իսահակյանի հոբելյաններին: Մրցույթ-փառատոնին, որ հովանավորում է ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանը, մասնակցում էին տարածաշրջանային փուլում հաղթած 39 դպրոցականներ: Միջոցառմանը ներկա էին մարզպետի տեղակալ Շադյան Իլյիչը, Կրթության, մշակույթի և սպորտի վարչության պետ Հասմիկ Գասպարյանը, Մշակույթի և սպորտի բաժնի պետ Կարինե Հովհաննիսյանը, ծնողներ, մանկավարժներ: Միջոցառումը վարում էր փառատոնի պատասխանատու քարտուղար Մարիետա Մակարյանը: Դպրոցականները յուրօրինակ քննություն հանձնեցին արվեստագետներից, վաստակաշատ դերասաններից, ասմունքողներից, մանկավարժներից կազմված հանձնախմբի առաջ: Մրցույթ-փառատոնում 11-14 տարիքային խմբում հաղթող ճանաչվեցին` Արման Ակլունցը, (Արտաշատ 2-րդ դպրոց), Արմենուհի Սահակյանը ( գյուղ Արարատ ), Ելենա Քոչարյանը (Արտաշատ 1-ին), 15-17 տարիքային խմբում` Լիլիթ Պողոսյանը (Արալեզ), Բագրատ Գալստյանը (Մասիսի ավագ դպրոց), Զարուհի Բարսեղյանը (Փ. Վեդի): Հաղթողները ստացան թանկարժեք ու հետաքրքիր գրքեր: Առջևում նրանց սպասում է հանրապետական փուլը: