Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

Մեկնարկեց մրցույթ-փառատոնը

19.11.2014

  

Նոյեմբերի 18-ին մարզկենտրոն Արտաշատի Ամո Խարազյանի անվան պետական դրամատիկական թատրոնի շենքում մեկնարկեց << ասմունքի հանրապետական մանկապատանեկան 8-րդ մրցույթ-փառատոնը>>, որն այս անգամ նվիրված էր մեծն Թումանյանի և Իսահակյանի հոբելյաններին:                                                                    Մրցույթ-փառատոնին, որ հովանավորում է ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանը, մասնակցում էին տարածաշրջանային փուլում հաղթած 39 դպրոցականներ: Միջոցառմանը ներկա էին մարզպետի տեղակալ Շադյան Իլյիչը, Կրթության, մշակույթի և սպորտի վարչության պետ Հասմիկ Գասպարյանը, Մշակույթի և սպորտի բաժնի պետ Կարինե Հովհաննիսյանը, ծնողներ, մանկավարժներ:                                                              Միջոցառումը վարում էր փառատոնի պատասխանատու քարտուղար Մարիետա Մակարյանը:                                                                                                            Դպրոցականները յուրօրինակ քննություն հանձնեցին արվեստագետներից, վաստակաշատ դերասաններից, ասմունքողներից, մանկավարժներից կազմված հանձնախմբի առաջ:  Մրցույթ-փառատոնում 11-14 տարիքային խմբում հաղթող ճանաչվեցին` Արման Ակլունցը, (Արտաշատ 2-րդ դպրոց), Արմենուհի Սահակյանը ( գյուղ Արարատ  ), Ելենա Քոչարյանը (Արտաշատ 1-ին), 15-17 տարիքային խմբում` Լիլիթ Պողոսյանը (Արալեզ), Բագրատ Գալստյանը (Մասիսի ավագ դպրոց), Զարուհի Բարսեղյանը (Փ. Վեդի): Հաղթողները ստացան թանկարժեք ու հետաքրքիր գրքեր: Առջևում նրանց սպասում է հանրապետական փուլը:

 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-04-24 16:18:31