Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

Կգործի Ազգային ծրագիրը

20.11.2014

Նոյեմբերի 19-ին Արարատի մարզպետարանում տնօրենների, մարզպետարանի աշխատակազմի  կրթության, մշակույթի և սպորտի վարչության աշխատողների, շահագրգիռ կազմակերպությունների, ինչպես նաև ճյուղային ինստիտուտի ներկայացուցիչների` Սերգեյ Մասլովի, Մելքոն Գասպարյանի մասնակցությամբ կայացավ սեմինար: Կրթության, մշակույթի  և սպորտի վարչության պետ Հասմիկ Գասպարյանը ներկաներին հանգամանալից բացատրեց ՄԱԿ-ի Պարենի համաշխարհային ծրագրից Ազգային ծրագրին անցնելու կառավարության որոշումը և այդ ուղղությամբ դպրոցներում իրականացվելիք աշխատանքները: Սերգեյ Մասլովն ասաց, որ արդեն չորրորդ տարին է, ինչ Հայաստանում գործում է ՄԱԿ-ի Պարենի Համաշխարհային ծրագիրը:

2015թ. հունվարից Հայաստանի 3 մարզերում, այդ թվում Արարատի մարզում, կգործի Ազգային ծրագիր, որի համար ՀՀ կառավարությունն Արարատի մարզին հատկացրել է 3 մլն. դոլարին համարժեք դրամ:

Զեկուցողը, շարունակելով, ասաց, որ Ազգային ծրագրով երեխաները ոչ միայն լիարժեք տաք սնունդ կընդունեն, ինչը շատ կարևոր  է աղեստամոքսային համակարգի համար, այլև կտիրապետեն  ճիշտ սնվելու մշակույթին: Ազգային ծրագիրը ընդգրկելու է 13000 տարրական դասարանների աշակերտների և նախնական  կրթության երեխաների: Նոր ծրագրի ներդրման համար դպրոցական ճաշարանները և ենթակառուցվածքները կվերանորոգվեն և տեխնոլոգիապես կվերազինվեն, որի համար անհրաժեշտ է սերտացնել ծնող-դպրոց-համայնք-մարզպետարան կապը:

Արարատի մարզպետ Ռուբիկ Աբրահամյանն արդեն ստեղծել է աշխատանքային խումբ, կազմվել է աշխատանքային գրաֆիկ: Նախապատրաստական աշխատանքներից հետո 2015թ-ի հունվարի 1-ին դպրոցներում կմեկնարկի Ազգային ծրագիրը:

 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-04-19 11:58:45