Նորություններ
Բաց դռների օր Արևշատ համայնքում
24.11.2014
Նոյեմբերի 22-ին Արարատի մարզի Արևշատ համայնքում << ԱՐԴԱ>> բժշկական-բարեգործական կազմակերպությունն անցկացրեց բաց դռների օր: Արևշատի և շրջակա համայնքների` Աբովյանի, Լանջազատի, Բարձրաշենի բնակիչներին սպասարկում էին Երևանից ժամանած տասը մասնագետներ` մանկաբույժ, վիրաբույժ, թերապևտ, ստոմատոլոգ` մանուկների և մեծահասակների համար:
Երևանից ժամանած մասնագետներին օգնում էր նաև վերոհիշյալ համայնքների բուժամբուլատորիաների անձնակազմը:
Այցելուների մեջ մեծ թիվ էին կազմում լեղաքարային, երիկամային , հիպերտոնիայով տառապող հիվանդները: Քիչ չէին նաև մանկական ստոմատոլոգին դիմող երեխաները: Բուժում ստանալուց բացի, նրանք ստացան անվճար խորհրդատվություն և դեղորայք:
Այցելուները ենթարկվեցին սոնոգրաֆիկ հետազոտման: Այդ օրն, ընդհանուր առմամբ, հետազոտվեցին 120 քաղաքացիներ: Սպասարկման որակին և ընդունելության ընթացքին հետևում էր մարզպետարանի աշխատակազմի առողջապահության և սոցիալական ապահովության վարչության պետ Ստեփան Խաչատրյանը: