Նորություններ
Բաց դռների օր Արարատ քաղաքում
28.11.2014
Մարզպետ Ռուբիկ Աբրահամյանի անմիջական նախաձեռնությամբ բազմաթիվ անգամ մարզում կազմակերպվել է բաց դռների օր: Բնակիչներին սպասարկել են Երևանի, ԱՄՆ-ի տարբեր առողջապահական կենտրոնների առաջնակարգ մասնագետներ: Ուշադրության կենտրոնում պահելով մարզի հատկապես սոցիալապես անապահով խավին` մարզպետ Ռուբիկ Աբրահամյանը մշտապես նրանց համար հնարավորություն է ստեղծում` օգտվելու անվճար բուժսպասարկումից: Նոյեմբերի 28-ին Արարատ քաղաքի առողջապահական կենտրոնում <<Հայ-Ամերիկյան բարեգործական հիմնադրամը (ԱՐԴԱ) և <<ԱՔՄԱ>> բարեգործական կազմակերպությունն անցկացրեցին բաց դռների օր:
ԱՄՆ-ից ժամանած 12 ակնաբույժներ սպասարկեցին 200 հիվանդների: Տեսողության ստուգումից, ախտորոշումից հետո քաղաքացիներն անվճար ստացան համապատասխան ակնոցներ:
Մարզպետ Ռուբիկ Աբրահամյանը այցելեց առողջապահական կենտրոն, ծանոթացավ աշխատանքներին, զրուցեց սպասարկող բուժանձնակազմի և քաղաքացիների հետ: Արարատ քաղաքի բնակիչները շնորհակալություն հայտնեցին մարզպետին իրենց առողջության համար հոգ տանելու և անվճար բուժսպասարկում կազմակերպելու համար: Նրանք նշեցին, որ, կապված ֆինանսական միջոցների հետ, առանց մարզպետի աջակցության իրենք չէին կարող ստանալ համապատասխան բուժօգնություն և անվճար ակնոցներ: