Նորություններ
Հացի գովք Արտաշատի թիվ 5 մանկապարտեզում
01.12.2014
Մարզպետ Ռուբիկ Աբրահամյանի աշխատանքային գործունեության առանցքային ուղղություններից է մարզի մատաղ սերնդի հայեցի և ճիշտ դաստիարակությունը: Առաջնորդվելով իր կողմից որդեգրած վերոհիշյալ քաղաքականությամբ` մարզի ղեկավարը ներկա գտնվեց նոյեմբերի 28-ին Արտաշատի թիվ 5 մանկապարտեզում կազմակերպված միջոցառում-ցերեկույթին:
Միջոցառումը, որին մասնակցում էին մանկապարտեզի ավագ խմբի սաները, նվիրված էր աշնան բարիքներից ամենասրբազանին` հայկական ավանդական հաց լավաշին:
Աշնանային բնապատկեր հիշեցնող դահլիճի ձևավորումը, սաների ազգային տարազն ու ազգագրական պարերով, հայեցի ասմունքով համեմված ելույթը փաստում էին մանկապարտեզի տնօրեն Շուշան Մարգարյանի, ինչպես նաև հմուտ մանկավարժների նվիրված ու բարեխիղճ աշխատանքի մասին: