Նորություններ
Ընդհանուր առմամբ հետազոտվել են.......
01.12.2014
Արարատի մարզպետ Ռուբիկ Աբրահամյանի աշխատանքային գործունեության գերակա ուղղություններից մեկն է առողջապահության ոլորտը: Շարունակելով առողջապահական միջոցառումներին խստագույնս հետևելու և մասնակցություն ցուցաբերելու ավանդույթը` մարզի ղեկավարը նոյեմբերի 28-ին մասնակցեց Արտաշատ քաղաքում կայացած հերթական բաց դռների օրվան:
<<ԱՐԴԱ>> և <<ԱՔՄԱ>> կազմակերպությունների մասնակցությամբ իրականացվող առողջապահական այս ծրագրի շրջանակներում Արտաշատ էր բերվել նաև շարժական կլինիկա:
Մարզպետը նախ ծանոթացավ շարժական կլինիկայի պայմաններին, ապա շրջեց սենյակներով, հետևեց բուժզննման և ակնոցների տրամադրման ընթացքին:
Մարզի ղեկավարը զրուցեց նաև հիվանդների հետ և առողջություն մաղթեց նրանց :
<<Բաց դռների օր>> առողջապահական ծրագրով վերջին մեկ շաբաթվա ընթացքում մարզպետի անմիջական նախաձեռնությամբ անվճար բժշկական օգնություն է ստացել 868 քաղաքացի: