Նորություններ
Ավարտվեց շախմատի օլիմպիադայի տարածաշրջանային փուլը
02.12.2014
Նոյեմբերի վերջին ավարտվեց դպրոցականների շախմատի իններորդ օլիմպիադայի տարածաշրջանային փուլը, որին մասնակցող 89 թիմերում ընդգրկված էր 266 աշակերտ: Անհատական հանրագումարով առաջին տեղ են գրավել Հայկ Մարտիրոսյանը (Բյուրավան միջն. դ.), Գագիկ Ամիրջանյանը (Արարատ ք. ավագ դ.), Էդվարդ Իսրայելյանը (Այնթափ 2-րդ միջն. դ), Աննա Սարգսյանը (Ազատավանի միջն. դպրոց), Անահիտ Չանթոյանը (Արարատ գ. 2-րդ միջն. դպրոց), Մարիամ Հարությունյանը (Դարակերտի միջն. դպրոց):
Թիմային հաշվարկով առաջին տեղ են գրավել Արտաշատ, Արարատ քաղաքների ավագ, ինչպես նաև Այնթափ գյուղի երկրորդ միջնակարգ դպրոցների աշակերտները:
Առաջին տեղ են գրավել նաև Արտաշատ, Արարատ քաղաքների, Ազատաշենի հիմնական դպրոցների թիմերը:
Ըստ մարզպետարանի կրթության, մշակույթի և սպորտի վարչության գլխավոր մասնագետ, շախմատի օլիմպիադայի պատասխանատու Ալբերտ Պետրոսյանի տվյալների` տարածաշրջանային փուլին լավագույնս պատրաստվել էին Արտաշատ քաղաքի 5, Վեդիի 2-րդ, Նոր Խարբերդի 1-ին դպրոցները: Հաղթողները գարնանը կմասնակցեն մարզային փուլին: