Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

Փորձագիտական խումբը՝ մարզպետի մոտ

04.12.2014

Դեկտեմբերի 4-ին Արարատի մարզպետ Ռուբիկ Աբրահամյանն ընդունեց Եվրոպական Միության՝ Ժակլին Դելարյուի գլխավորած փորձագիտական խմբին:
    Հանդիպմանը ներկա էր նաև մարզպետարանի ընտանիքի, կանանց և երեխաների իրավունքների պաշտպանության բաժնի պետ Գագիկ Պողոսյանը:
    Փոխադարձ ծանոթությունից հետո Ժակլին Դելարյուն, որի ղեկավարած  փորձագիտական խումբը հետազոտություններ է իրականացնում Արարատի մարզի սոցիալական ծառայությունների ոլորտում, հետաքրքրվեց վերոհիշյալ ծառայությունների գործունեությամբ, ինտեգրված սոցիալական ծառայությունների կատարած աշխատանքներով, գործազրկությամբ, աշխատատեղերով և այլ հիմնախնդիրներով:
    Մարզպետ Ռուբիկ Աբրահամյանն ասաց, որ գարնանային ցրտահարությունը զգալիորեն վնաս պատճառեց մարզի գյուղատնտեսությանը: Կառավարությունը մարզպետարանների միջոցով կյանքի կոչեց այլընտրանքային ծրագիրն, ինչի շնորհիվ գյուղացիները կարողացան հաղթահարել ցրտահարության հետևանքները՝ ստանալով բանջարեղենի առատ բերք:
    Առողջապահության, կրթության ասպարեզում  իրականացվել են և շարունակվում են իրականացվել լայնածավալ աշխատանքներ:
    Բաց դռների օր, անվճար վիրահատություններ, մանկապարտեզների հիմնանորոգում, ճանապարհների  ասֆալտապատում, մշտական հանդիպումներ համայնքի բնակչության հետ՝ նրանց խնդիրները լուծելու նպատակով: Կատարված աշխատանքներն զգալիորեն լուծել են բնակչության սոցիալական խնդիրները:
    Ժակլին Դելարյուն, շնորհակալություն հայտնելով ընդունելության համար, ասաց, որ  փորձագիտական խումբը կշարունակի հանդիպումները մարզպետարանի աշխատակազմի համապատասխան ստորաբաժանումների հետ: Նա ընդգծեց, որ սոցիալական ոլորտում իրականացվող հետազոտությունների հիման վրա կատարված վերլուծությունները կարող են հիմք հանդիսանալ ԵՄ-ի կողմից նոր ծրագրերի իրականացման համար:
    Փորձագիտական խումբն  ընտանիքի, կանանց և երեխաների իրավունքների պաշտպանության բաժնում անցկացրեց կլոր սեղան՝ մարզպետարանի համապատասխան  ստորաբաժանումների ղեկավարների մասնակցությամբ:
 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-05-17 15:57:03