Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

Հաշվետվություն Արալեզում

08.12.2014

 Դեկտեմբերի 5-ին Արարատի մարզպետ Ռուբիկ Աբրահամյանը` մարզպետարանի համապատասխան ստորաբաժանումների ղեկավարների ուղեկցությամբ, մարզի Արալեզ համայնքում մասնակցեց համայնքապետի հաշվետվությանը: Հյուրերին Արալեզի դպրոցի սաները դիմավորեցին յուրօրինակ արարողությամբ: Հաշվետվությունն սկսելուց առաջ մարզպետը շրջեց երկխմբանոց նախակրթարանում, ծանոթացավ պայմաններին, որից հետո հանդիսությունների սրահում համայնքապետ Մարտին Թևոնյանը համայնքի անդամների, հյուրերի ներկայությամբ խոսեց մեկ տարվա կատարած աշխատանքների մասին:

Բյուջեն կատարել է 100 տոկոսով: Արալեզի բոլոր փողոցները լուսավորված են, ունի հիմնանորոգված և արդիականացված բուժամբուլատորիա` համապատասխան բժշկական սարքավորումներով: Համայնքում գործում են վոկալի, դաշնամուրի դասարաններ, ունի ֆուտբոլային թիմ, գործում է <<Զարթոնք>> պարային համույթը, <<Ոսկեծղի>> աշակերտական խորհուրդը:

Գյուղապետարանն աշխատանքներ է տանում դպրոցի ճաշարանը սարքավորումներով համալրելու համար: Մարտի 1-ից կգործի  <<Տաք սնունդ>> ծրագիրը: Արալեզցիների  ուժերով կառուցվում է եղեռնի 100-րդ տարելիցին նվիրված հուշահամալիրը: Համայնքում մշտապես նշվում են ազգային, պետական և հոգևոր տոները: Մարտին Թևոնյանը նշեց նաև հիմնախնդիրները.  դպրոց տանող 870 մետր ճանապարհն ասֆալտապատված չէ, մշակույթի տունը չի ջեռուցվում, համայնքը չունի մանկապարտեզ: Մարզպետ Ռուբիկ Աբրահամյանն ասաց, որ  իր գլխավորությամբ` արծարծված հիմնախնդիրները կքննարկվեն մարզպետարանում և առաջնահերթության սկզբունքով կստանան անհրաժեշտ լուծում:

Միաժամանակ մարզպետը հորդորեց, որ պետք է էլ ավելի զարգացնել ուսման առաջընթացը: Առողջապահության, սոցիալական ոլորտի կառույցները պետք է բարձրացնեն բնակիչների սպասարկման որակը, որպեսզի ոչ մի բնակիչ դժգոհ չմնա:

Միաժամանակ մարզի ղեկավարը նշեց, որ որքան մարզային կառույցը` համապատասխան ենթակառուցվածքների հետ, մեղմի բնակիչների սոցիալական վիճակն, այնքան բարձր կլինի աշխատանքի գնահատականը:  Մարզպետն ասաց, որ կառավարությունն, ինչպես նաև ինքն  անձամբ, կանգնած են  ժողովրդի կողքին և պատրաստ են հոգալու նրանց հոգսերը: Հաշվի առնելով ցրտահարության հասցրած վնասները` 2014թ. հայրենի կառավարությունը  հողագործներին օգնեց դիզվառելիքով, պարարտանյութով, սերմացուով,  50 տոկոսով զեղչեց ջրի վարձավճարները, ինչն օգնեց, որ գյուղացին ճիշտ կողմնորոշվի: Օգնության շնորհիվ` հողագործները ստացան  բանջարեղենի առատ բերք: 2015թ. գարնանային աշխատանքները ժամանակին և արդյունավետ կազմակերպելու համար կառավարությունը հողագործին օգնելու գործընթացը սկսել է այս տարվա աշնանից:

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-05-17 15:57:03