Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

Շտապօգնության մեքենաներ` Արարատի մարզին

12.12.2014

 ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանի հանձնարարականով,Արարատի մարզպետ Ռուբիկ Աբրահամյանի հետևողական աշխատանքի  և ներդրած ջանքերի շնորհիվ` դեկտեմբերի 11-ին  մարզ բերվեց շտապօգնության երկու մեքենա, մեկը Մասիս քաղաքի, մյուսն` Արտաշատի շտապօգնության կայանների համար: Ըստ Մասիսի առողջապահական կենտրոնի տնօրեն Ալեքսանդր Ղուկասյանի` այժմ կենտրոնն ունի երեք մեքենա, որոնք կօգնեն ավելի արդյունավետ կազմակերպելու բնակչության սպասարկումը: Նույն կարծիքին է նաև Արտաշատի առողջապահական կենտրոնի տնօրեն Վարդան Հովհաննիսյանը: Նրանք շնորհակալություն հայտնեցին մարզպետին այս մեծ աջակցության համար: Մարզպետ Ռուբիկ Աբրահամյանն ասաց, որ այս ծրագիրը շարունակական է, և 2015թ. նման մեքենաներ` համապատասխան բժշկական սարքավորումներով,  դարձյալ կբերվեն մարզ, որի համար ինքն անհրաժեշտ աշխատանքներ է տանում: Այդ գործում մեծ է ՀՀ կառավարության աջակցությունը: Մարզի ղեկավարն ասաց նաև, որ Արարատի մարզը մեծ է, և բնակիչներին սակավաթիվ մեքենաներով հրատապ օգնություն ցույց տալը դժվար է, ուստի ջանքեր է գործադրում, որ մարզի երեք տարածաշրջանների  շտապօգնության կայանները համալրվեն նոր մեքենաներով, ինչը բխում է բնակչության շահերից:

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-05-17 15:57:03