Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

Խախտվեց 50ամյա լռությունը

15.12.2014

 50ամյա լռությունից հետո` դեկտեմբերի 13-ին,   Հակոբ Մծբնա հայրապետի անունը կրող Բուրաստանի Սուրբ Հակոբ եկեղեցում կատարվեց ժամերգություն: Եկեղեցական արարողությանը ներկա էին գյուղապետ Աշոտ Թարվերդյանը, տեղակալ Արշակ Մեջլումյանը, ողջ գյուղապետարանը, Բուրաստանի և շրջակա համայնքների բնակիչները: Ժամերգությունն առ Աստված մատուցեց Դալարի ս. Մարիամ եկեղեցու հոգևոր հովիվ Տեր Եփրեմ քահանա Հարությունյանը: 13-րդ դարի հինավուրց եկեղեցում խնկի բուրմունքի, բազմաթիվ վառվող մոմերի  լույսերին միախառնվեցին ժամերգություն մատուցող քահանայի և հավատավոր ժողովրդի <<Տէր, ողորմեա>>-ն: Առ Աստված մատուցած աղոթքներից հետո  տեր Եփրեմ քահանա Հարությունյանը խոսեց օրվա խորհրդի մասին: Նա ասաց, որ այսօր բոլոր Սուրբ Հակոբ  եկեղեցիներն, ի պատիվ նրա տոնի, մատուցում են սրբասուրբ պատարագ: Հոգևոր հովիվը ներկայացրեց Մծբին քաղաքի հայրապետ  Սուրբ Հակոբի կյանքն ու նրա հրաշագործությունները: Հորդորեց հավատավոր ժողովրդին` հետևել նրա օրինակին, ապրել  սրբակենցաղ վարքով, օգնել տնանկին, թույլին, հիվանդին: Տեր հայրը խնդրեց սրբին բարեխոս լինել մեր և Աստծո միջև, խաղաղության մեջ պահել մոլորակը, այդ թվում` Հայաստան աշխարհը:

17-րդ դարի այս հինավուրց եկեղեցին զորանոց, թունաքիմիկատների պահեստ դառնալուց հետո մասնակիորեն հարդարվել է: Գյուղապետ Աշոտ Թարվերդյանն աշխատանքներ է տանում Արարատյան Հայրապետական թեմի հետ եկեղեցին վերաօծելու համար, որից հետո ամեն կիրակի եկեղեցում կմատուցվի սուրբ պատարագ: Դեկտեմբերի 13-ին` Սուրբ Հակոբի տոնի օրը, պատարագ մատուցվեցին մարզի երեք համանուն եկեղեցիներում:

 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-04-23 11:10:23