Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

Այգեպատից` Այգեպարին

16.12.2014

 Դեկտեմբերի 12-ին Արարատյան Հայրապետական թեմի դահլիճում թեմի երիտասարդները` տեր Պետրոս ավագ քահանա Մալյանի ղեկավարությամբ, թեմի բարեգործական պատասխանատու Շուշանիկ Պետրոսյանը, Արարատի մարզի Այգեպատի համայնքապետ Սերյոժա Պետրոսյանը և այլ պաշտոնատար անձինք հյուրընկալեցին Տավուշի մարզի Բերդի տարածաշրջանի Այգեպար համայնքի 20 դպրոցականների, որոնց ուղեկցում էին նրանց ուսուցիչները: Այգեպատի գյուղապետ Սերյոժա Պետրոսյանն այս անգամ էլ դատարկաձեռն չէր եկել:  Նա աշակերտներին նվիրեց ամանորյա 20 տոպրակներ` քաղցրավենիքներով:

Շնորհավորելով դպրոցականներին Սուրբ Ծննդյան տոների և Ամանորի կապակցությամբ` գյուղապետն ասաց, որ ամռանը Այգեպարի երեխաներին կհյուրընկալի Այգեպատ համայնքը: Մալյանն իր խոսքում  ասաց, որ Այգեպատի գյուղապետ Սերյոժա Պետրոսյանը սահմանապահ գյուղին օգնելու գործում մշտապես կանգնել է իրենց կողքին: Շուշանիկ Պետրոսյանը նույնպես շնորհակալություն հայտնեց գյուղապետին` ասելով, որ նրա ամանորյա տոպրակները` թեմի նվերների հետ, ավելի տոնական  դարձրին այգեպարցիների ձմեռային արձակուրդը: Այգեպարցիների համար ելույթ ունեցան <<Հումորիկ>> թատրոնի սաները, Արարատյան Հայրապետական թեմի <<Մանկունք>> երգչախումբը: Ասմունքեցին Այգեպարի դպրոցականնները:

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-04-19 11:58:45