Նորություններ
<<Ռիգա սիմֆոնիա- 2014>>
17.12.2014

Լատվիայի հանրապետության մայրաքաղաք Ռիգայում դեկտեմբերի 4-8-ը կայացավ <<Ռիգա սիմֆոնիա- 2014>> մանկապատանեկան երգի ամենամյա միջազգային մրցույթ-փառատոնը, որին մասնակցում էր նաև Հայաստանի պատվիրակությունը: Նրանք հանդես եկան 18 երկրների 200 մասնակիցների թվում: Հայաստանի պատվիրակության կազմում էր նաև ազատավանցի, Երգի պետական քոլեջի ուսանողուհի Մերի Ավետիսյանը: Նա հանդես եկավ <<Միջազգային հիթ>> անվանակարգում` Ջեյմս Բրաունի <<Սա տղամարդկանց աշխարհն է>> երգով: Այդ անվանակարգում Մերին ուներ 73 մրցակից: Վճռորոշ եղավ համերգի եզրափակիչ փուլը: Հայաստանի հանրապետության պատվիրակ Մերի Ավետիսյանին հանձնախումբի միաձայն որոշմամբ շնորհվեց <<Ռիգա սիմֆոնիա- 2014>> երգի մանկապատանեկան միջազգային մրցույթ-փառատոնի գլխավոր մրցանակը` Գրան պրի: Մրցույթ-փառատոնին Հայաստանի պատվիրակությունը մասնակցում էր ազգային տարազով: Համերգից հետո <<ԱՍՈՒՍ>> ընկերության տնօրենը հաղթողներին նվիրեց իրենց արտադրած պլանշետները: Ռիգայում հաղթողները մասնակցեցին վարպետության դասերի: Միաժամանակ նրանք հանդես եկան տեղական ԶԼՄ-ներով:
Մերի Ավետիսյանին հովանավորել է ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանը, Արարատի մարզպետ Ռուբիկ Աբրահամյանը, Բուրաստանի համայնքապետ Աշոտ Թարվերդյանը, Ազատավանի համայնքապետ Սարգիս Խաչատրյանը, գործարար Վահե Զաքարյանը, <<Լյով>> կահույքի սրահը, <<Հրաշք աշխարհ>> սուպերմարկետը: