Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

<<Ռիգա սիմֆոնիա- 2014>>

17.12.2014

 Լատվիայի հանրապետության մայրաքաղաք Ռիգայում  դեկտեմբերի 4-8-ը կայացավ    <<Ռիգա սիմֆոնիա- 2014>>  մանկապատանեկան  երգի ամենամյա միջազգային մրցույթ-փառատոնը, որին մասնակցում էր  նաև Հայաստանի պատվիրակությունը: Նրանք հանդես եկան  18 երկրների 200 մասնակիցների թվում: Հայաստանի պատվիրակության կազմում էր նաև ազատավանցի, Երգի պետական քոլեջի ուսանողուհի Մերի Ավետիսյանը: Նա հանդես եկավ <<Միջազգային հիթ>> անվանակարգում` Ջեյմս Բրաունի <<Սա տղամարդկանց աշխարհն է>>  երգով: Այդ անվանակարգում  Մերին ուներ 73 մրցակից: Վճռորոշ եղավ համերգի եզրափակիչ փուլը: Հայաստանի հանրապետության պատվիրակ Մերի Ավետիսյանին հանձնախումբի միաձայն որոշմամբ շնորհվեց <<Ռիգա սիմֆոնիա- 2014>> երգի մանկապատանեկան միջազգային մրցույթ-փառատոնի գլխավոր մրցանակը` Գրան պրի: Մրցույթ-փառատոնին Հայաստանի պատվիրակությունը մասնակցում էր ազգային տարազով: Համերգից հետո <<ԱՍՈՒՍ>> ընկերության տնօրենը հաղթողներին նվիրեց իրենց արտադրած պլանշետները: Ռիգայում հաղթողները մասնակցեցին վարպետության դասերի: Միաժամանակ նրանք հանդես  եկան տեղական ԶԼՄ-ներով:

Մերի Ավետիսյանին հովանավորել է ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանը, Արարատի մարզպետ Ռուբիկ Աբրահամյանը, Բուրաստանի համայնքապետ Աշոտ Թարվերդյանը, Ազատավանի համայնքապետ Սարգիս Խաչատրյանը, գործարար Վահե Զաքարյանը, <<Լյով>> կահույքի սրահը,  <<Հրաշք աշխարհ>> սուպերմարկետը:

 

 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-04-19 11:58:45