Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

Հանրահայտ կվարտետն` Արտաշատում

18.12.2014

Դեկտեմբերի 16-ին Արարատի մարզպետ Ռուբիկ Աբրահամյանի նախաձեռնությամբ` մարզ ժամանեց Կոմիտասի անվան կվարտետը: Արտաշատի Ամո Խարազյանի անվան պետական դրամատիկական թատրոնի շենքում նրանք հանդես եկան համերգով: Այն նվիրված  էր Կոմիտասի ծննդյան 145 ամյակին:
  Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի դասախոս Նոնա Ոսկանյանը մարզի չորս տարածաշրջանի մտավորականներով լեփ-լեցուն դահլիճին ներկայացրեց Կոմիտասի կյանքը,  ուսումնառության տարիները, խոսեց նրա աստվածատուր տաղանդի մասին: Վաղ հասակում Կոմիտասը Փարիզում կարողացավ իր նվագով հիացնել խստապահանջ հանդիսատեսին: Նա խոսեց հատկապես Կոմիտասի կողմից գեղջկական երգերի հավաքագրման և նրանց մշակման մասին: Մեծարժեք այդ ժառանգությունը   հայ ժողովրդի և համայն  մարդկության հարստությունն է:
 Կվարտետը   հանդես  եկավ Կոմիտասի   <<Սոնա յար>>, <<Կռունկ>>, <<Անտունի>>, <<Չինար ես >>   և մյուս  ստեղծագործություններով: Կվարտետը կատարեց նաև Հենդելի ստեղծագործություններից: Յուրաքանչյուր կատարում արժանանում էր հանդիսատեսի բուռն ծափահարություններին: Հանդիսատեսը դահլիճից դուրս եկավ հոգեպես հարստացած ու բավականացած:
 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-04-19 11:58:45