Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

Կրթության գերազանցության ազգային ծրագրի հանրային քննարկում

19.12.2014

 Դեկտեմբերի 18-ին  Արտաշատ քաղաքի <<Նոր Արտաշատ>>  ռեստորանային համալիրում  տեղի ունեցան կրթության գերազանցության  ազգային ծրագրի հանրային լսումները` Արարատի մարզպետարանի կրթության, մշակույթի և սպորտի վարչության պետ  Հասմիկ Գասպարյանի, ոլորտի ներկայացուցիչների, մարզի Հկ-ների, համայնքապետների մասնակցությամբ:

Բացելով միջոցառումը և ողջունելով ներկաներին` Հասմիկ Գասպարյանն ասաց, որ մարզպետարանի կրթության, մշակույթի և սպորտի վարչությունը մարզի մանկավարժների հետ ամեն ինչ կանի ծրագրի իրականացման համար:

ՀՀ կրթության և գիտության նախարարությունը և <<Այբ>> կրթական հիմնադրամը, համագործակցելով Քեմբրիջի համալսարանի և Լոնդոնի կրթության ինստիտուտի հետ, նախաձեռնել են <<Կրթության գերազանցության ազգային ծրագիրը>>:

Ծրագրի նպատակն է` կարևորել ուսուցչի դերը հասարակության մեջ, գրավիչ դարձնել կրթության սպասավորի մասնագիտությունը, լավագույն մարդկային ռեսուրսներն ուղղել դեպի կրթություն և ձևավորել մրցունակ  առաքելության զգացողություն ունեցող ուսուցիչների համայնք:

Ծրագրով նախատեսվում է ՀՀ դպրոցներում ներդնել միջազգային չափանիշներին համապատասխան հայալեզու կրթական ծրագիր` <<Արարատյան բակալավրիատ>> (ԱԲ), և պատրաստել ԱԲ-ի որակավորմամբ ուսուցիչներ:

Տասնամյա ծրագրի արդյունքում <<Արարատյան բակալավրիատը>> կներդրվի ՀՀ և ԼՂՀ բոլոր ավագ դպրոցներում, որակավորում կստանա մոտ 2.000 ԱԲ ուսուցիչ և մոտ 20.000 ուսուցիչ կհայտնվի ծրագրի ազդեցության շրջանակում:

Ծրագրի շրջանակներում կստեղծվի ռեսուրսների հարուստ կենտրոն, որը կաջակցի Հայաստանի ողջ ուսուցչական համայնքին` կատարելագործելու դասավանդման բովանդակությունը և հմտությունները, կօգնի ներդաշնակեցնելու տեղական և միջազգային կրթական չափորոշիչները և տեղայնացնելու համաշխարհային լավագույն փորձը Հայաստանում:

 

 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-05-17 15:57:03