Նորություններ
Նախընտրական խոստումն` իրողություն
19.12.2014
Դեկտեմբերի 18-ին մարզպետ Ռուբիկ Աբրահամյանը, ԱԺ պատգամավոր Կարինե Պողոսյանը, քաղաքապետ Գագիկ Մուրադյանը այցելեցին Արտաշատի Իսակով փողոց:
400մ երկարությամբ դեպի թիվ 83 բնակելի շենք տանողճանապարհը քայքայված է, անձրևաջրերի ժամանակ` առանց այն էլ բարձր ընդերքային ջրերը վերոհիշյալ ճանապարհը և նրան հարող փողոցները դարձնում են անանցանելի:
Նախագահական ընտրությունների ժամանակ տրված խոսոտումն արդեն իրողություն է դառնում:
ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանն, ընդառաջելով Արարատի մարզպետ Ռուբիկ Աբրահամյանի և ԱԺ պատգամավոր Կարինե Պողոսյանի` ճանապարհը ասֆալտապատելու խնդրանքին, հատկացրել է 120 մլն դրամ: Տարածքը ուսումնասիրելուց, տեղում հրատապ խորհրդակցություն անելուց հետո, մարզպետ Ռուբիկ Աբրահամյանն ասաց, որ հիմնավոր աշխատանք անելու համար նախ պետք է լուծվեն ջրահեռացման ցանցի մաքրման, հարկ եղած դեպքում` նորացման խնդիրները, ինչպես նաև պետք է խճապատվեն, մանկապարտեզ, դպրոց տանող և մյուս հարակից ճանապարհները, նոր միայն սկսել ասֆալտապատման աշխատանքները:
Մարզպետը կարգադրեց այսօրվանից նախապատրաստվել 2015թ. գարնանը շինարարական աշխատանքները սկսելուն: Նա զրուցեց փողոցի բնակիչների, մտավորականների հետ: Նրանք շնորհակալություն հայտնեցին մարզպետ Ռուբիկ Աբրահամյանին այցելության, ցուցաբերած ուշադրության համար: