Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

Սարքավորումներ` Մասիսի առողջապահական կենտրոնին

19.12.2014

          Սարքավորումներ` Մասիսի առողջապահական կենտրոնին

 

 

Դեկտեմբերի 19-ին ՎիվաՍել-ՄՏՍ-ի գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանը և <<BirthLinek>> ՀԿ-ի տնօրեն Քեթի Մելորն այցելեցին Մասիս քաղաքի բժշկական կենտրոն: Հյուրերին դիմավորեցին մարզպետարանի առողջապահության և սոցապահովության վարչության պետ Ստեփան Խաչատրյանը, կենտրոնի տնօրեն Ալեքսանդր Ղուկասյանը: Այցելության նպատակը հիվանդանոցին սարքավորումներով վերազինելն էր:  Բարեգործները հիվանդանոցին տրամադրեցին վաղահաս ծնված և առողջական խնդիրներով երեխաների խնամքի համար անհրաժեշտ սարքավորումներ` վերակենդանացման սարք, տաքացուցիչ, ռեսպիրատոր թերապիայի համակարգ, երակային ներարկման պոմպ: 12 անուն`  21000 դոլար արժողությամբ սարքավորումները լիարժեք հնարավորություն կտան ծննդատանը,  և   վերոնշյալ ախտանիշներով հղիները այլևս չեն դիմի Երևանի տարբեր կենտրոններին: Ըստ Ալեքսանդր Ղուկասյանի տվյալների` նախքան սարքավորումներ ձեռք բերելը, չնայած բժշկական անձնակազմի մասնագիտական  բարձր կարողություններին, անզոր էին համապատասխան օգնություն ցույց տալ ծնված հասուն և անհաս երեխաներին: Այժմ այդ սարքավորումները կտեղադրվեն ծնարանում, որով մանուկներին ցույց կտրվի  հրատապ օգնություն:

Ռալֆ Յիրիկյանն ասաց, որ շնորհակալություն հայտնելու հարկ չկա` այս ամենն իրենք անում են ազգի  ապագայի համար, և ցանկացավ, որ ծննդատանն ավելի շատ երեխաներ ծնվեն:

Այս տարի ծնվել է 667 նորածին: Մասիսի բժշկական  կենտրոնի տնօրեն Ալեքսանդր Ղուկասյանը  շնորհակալություն հայտնեց  <<BirthLink>> Հկ-ի տնօրեն Քեթի Մելորին  և Ռալֆ  Յիրիկյանին բարեգործության համար:

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-04-23 16:22:07