Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

Կայացավ <<Արձագանք>> մանկական ազգագրական խմբի հերթական ելույթը

20.12.2014

 Դեկտեմբերի 19-ին Մասիս քաղաքի թիվ 1 հիմնական դպրոցի դահլիճում կայացավ  <<Արձագանք>> մանկական ազգագրական խմբի հերթական ելույթը:

Միջոցառմանը, որ կայացավ <<Արձագանք>> ՀԿ-ի  <<Օգնենք հաշմանդամ երեխաներին>> բարեգործական նախաձեռնության շրջանակներում, հրավիրված էին 50 հաշմանդամ երեխաներ, ինչպես նաև վիրավոր ազատամարտիկների երեխաներ Մասիսից և շրջակա համայնքներից:

Միջոցառումն սկսվեց Մասիսի եկեղեցու հոգևոր հովիվ տեր Աշոտ քահանա Սաֆարյանի օրհնությամբ ու Տերունական աղոթքով:

 Առաջին հատվածում ելույթ ունեցան <<Արձագանք>> խմբի հրաշք երեխաները, իսկ երկրորդ հատվածը ընծայաշատ էր, հեքիաթի հերոսներով համեմված ու ջերմությամբ լեցուն. երեխաներին իրենց նվերներն ու անակնկալները մատուցեցին ՀՀ առողջապահության նախարարության <<Մարդասիրական օգնության հանրապետական  կենտրոնը>>, <<Նոյան>> գործարանը, <<Kargin Optics>>-ը, <<Բուրմունք>> խանութ-սրահների ցանցը:

<<Արձագանք >> ՀԿ-ի տնօրեն Սուսաննա Նիկոլայանն ասաց, որ նմանատիպ միջոցառումները հաշմանդամ երեխաներին դարձնում են հասարակության  լիարժեք անդամ, այդ իսկ պատճառով դրանք կրելու են շարունակական բնույթ:

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-05-17 15:57:03