Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

Զորակոչային հանձնաժողովի նիստ

24.12.2014

 Դեկտեմբերի 23-ին  Արարատի մարզպետարանում կայացավ  Զորակոչային հանձնաժողովի ընդլայնված նիստ` մարզի երեք տարածաշրջանների զինկոմների, 97 համայնքների ղեկավարների, ուժային կառույցի աշխատողների, ՀՀ ՊՆ Արարատի ռազմական ոստիկանության բաժնի պետ, փոխգնդապետ Արման Հակոբյանի մասնակցությամբ: Նիստը վարում էր Մարզային զորակոչային հանձնաժողովի նախագահ, Արարատի մարզպետ Ռուբիկ Աբրահամյանը: Նա ներկայացրեց նիստի մասնակիցներին և ասաց, որ հավաքվել են` ամփոփելու 2014թ. զորակոչի արդյունքները և ծանոթանալու  2015թ. ձմեռային զորակոչի աշխատանքների ընթացքին:

Կատարված աշխատանքների և ձմեռային զորակոչի ընթացքի մասին զեկուցեցին տարածաշրջանների զինկոմները: Ձմեռային զորակոչի ժամանակ մարզից նոր   զորակոչիկներ կհամալրեն հայոց բանակի շարքերը: Զորակոչային բժշկական հանձնաժողովները ձմեռային զորակոչին նախապատրաստվել են ամենայն պատասխանատվությամբ: Զինապարտները  ստուգվել են, կատարվել է լաբորատոր հետազոտում, հաճախ ախտորոշումը ճշտելու համար զորակոչիկները հետազոտվել  են Երևանի տարբեր առողջապահական կենտրոններում:

Զինապարտությունից խուսափած, արտերկրում, ինչպես նաև Հայաստանում գտնվող զորակոչիկների, ուժային կառույցների, համայնքների ղեկավարների, ծնողների հետ տարվում է համապատասխան աշխատանք:

Ավտոդպրոց ավարտած զինակոչիկները կմեկնեն բանակ` որպես վարորդներ:

 2014թ. զորակոչը լավագույնս կազմակերպելու համար Արտաշատի զինկոմիսարիատը  առաջին կարգի զինկոմիսարիատների շարքում գրավել է 2-րդ, Մասիսի զինկոմիսարիատը` 2-րդ  կարգի զինկոմիսարիատների շարքում`  1-ին պատվավոր տեղը: Երկուսն էլ արժանացել են Պատվավոր դրոշի:

Զինկոմիսարները ներկաներին հավաստիացրին, որ այս տարի ևս` մարզպետ Ռուբիկ Աբրահամյանի աջակցությամբ, ձմեռային զորակոչը կկատարվի 100 տոկոսով: Մարզպետ Ռուբիկ Աբրահամյանը գովեց զինկոմների, ոստիկանության, համայնքապետների  համատեղ աշխատանքը և ասաց, որ ավելի սերտացնեն վերոհիշյալ կապը, ինչը կնպաստի  ձմեռային զորակոչի բարեհաջող ընթացքին: Զորակոչային հանձնաժողովի նախագահն ասաց նաև, որ նրանք համապատասխան խրախուսանքի կարժանանան կատարած աշխատանքի համար:

Ձմեռային զորակոչը կմեկնարկի հունվարի 8-ին: Նախքան պատանիների բանակ մեկնելը, եթե նրանք մկրտված չեն` կմկրտվեն, ապա հոգևորականների օրհնությամբ և ազգային դհոլ-զուռնայի նվագի ներքո կգնան համալրելու հայոց բանակի շարքերը: Զորակոչը կշարունակվի մինչև հունվարի 31-ը:

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-05-17 15:57:03