Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

Մարզխորհրդի ընդլայնված նիստ

24.12.2014

 Հունվարի 23-ին մարզպետ Ռուբիկ Աբրահամյանի ղեկավարությամբ կայացավ Մարզխորհրդի այս տարվա վերջին նիստը` մարզպետարանի համապատասխան ստորաբաժանումների ղեկավարների, 97 համայնքապետների, ԶԼՄ-ների մասնակցությամբ: Հաշվետվությունն սկսվեց գյուղատնտեսության ասպարեզում ձեռքբերումների մասին զեկուցումով:

Վաղ գարնանային ցրտահարություններն, ինչպես նաև սակավաջուր տարին, կարող էին խոչընդոտել հողագործին, եթե նրա կողքին չկանգնեին կառավարությունն ու մարզպետը: Հողագործին օգնելու նպատակով գյուղացիներին տրվեց շուկայական գներից էլ ցածր ազոտական, ֆոսֆորական, կալիումական պարարտանյութ, կառավարությունը գյուղացիական տնտեսություններին անվճար տվել է առվույտի, եգիպտացորենի, գարնանացան գարու սերմացու` շուրջ 30մլն դրամ արժողությամբ: Աշնանը և գարնանը պայքար կազմակերպվեց  կրծողների դեմ, ինչը տվեց ցանկալի արդյունք. հազարավոր հեկտար նորատունկ այգիներ փրկվեցին ոչնչացումից: Հաջողվեց  պայքարել նաև  կարտոֆիլի ականակիրի և լոլիկի վնասատուների դեմ, ինչի շնորհիվ կարտոֆիլագործները ստացան առատ բերք, և արտադրվեց զգալի քանակությաբ լոլիկ: Ամռանը,  ոռոգման ջրի սակավության պայմաններում, մարզպետ Ռուբիկ Աբրահամյանի անմիջական մանակցությամբ` գործի դրվեցին ոռոգման այլընտրանքային միջոցները. մարզում ոռոգման ջրի պակաս չզգացվեց:

 

 

11 ամիսների ընթացքում հաջողություններ են գրանցվել  համայնքների բյուջեների կատարման ասպարեզում: Հողի հարկի, գույքահարկի, տեղական տուրքերի, հողի վարձավճարների կատարողականը կազմում է 100 տոկոս:

 

Այս տարի մարզում  լայնածավալ շինարարական աշխատանքներ են կատարվել: 37 շինարարական ծրագրերի համար մարզին հատկացվել է 682,5 մլն  դրամ, որից 34-ի աշխատանքներն ավարտվել են, իսկ 3 շինարարական ծրագրերով շարունակվում են Սիս, Բերդիկ և Ջրահովիտ համայնքների դպրոցների  աշխատանքները: Շինարարական աշխատանքներ են իրականացվել նաև բարեգործների, համաշխարհային բանկի,  տարբեր  ՀԿ-ների ներդրումների հաշվին:

2014թ. վարչական ստուգումների արդյունքների մասին զեկուցեց ՏԻ և ՀԳՄՏ վարչության պետ Ալինա Լալայանը:

 

Ամփոփելով մարզխորհրդի նիստը` մարզպետ Ռուբիկ Աբրահամյանն ասաց, որ զգալի են ձեռքբերումները, սակայն դրանցով չեն բավարարվելու և 2015թ. համատեղ ուժերով  էլ ավելի բարձր արդյունքներ կգրանցեն:

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-05-17 15:57:03