Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

Մամուլի ասուլիս

25.12.2014

 Դեկտեմբերի 25-ին Արարատի մարզպետ Ռուբիկ Աբրահամյանը  մարզի ԶԼՄ-ներին հաշվետվություն տվեց 2014թ. կատարած աշխատանքների, մարզի ձեռքբերումների մասին:

Գյուղատնտեսության ոլորտում ակնառու հաջողությունները պայմանավորված են ՀՀ կառավարության օգնությամբ, մարզում այլընտրանքային  ոռոգման միջոցով սակավաջուր տարվա դժվարությունների հաղթահարմամբ:

ՀՀ կառավարության ներդրումների հաշվին իրականացվել է լայնածավալ շինարարություն, մեծ թիվ է  կազմում նախակրթարանների ու դպրոցների կառուցումը:

Այս տարի Նորք-Մարաշ սրտաբանական կենտրոնից ժամանած  մասնագետները, ակնաբույժները,  ստոմատոլոգները, թերապևտները <<Բաց դռներ>> ծրագրով մարզի տարբեր համայնքներում  անվճար սպասարկեցին բազմաթիվ հիվանդների: 2015թ.  դարձյալ կիրականացվեն նմանատիպ ծրագրեր:

Մշակույթի, սպորտի ասպարեզում  մեր դպրոցականներն ու մարզի երիտասարդները բարձր են պահել Հայաստանի պատիվը  միջազգային մրցույթներում, Եվրոպայի առաջնություններում, ինչը հպարտություն է ներշնչում:

Մարզպետ Ռուբիկ Աբրահամյանը նշեց, որ ինքը հպարտանում է, երբ մեր սաները տարբեր երկրներում բարձրացնում են եռագույնը:

Մարզի ղեկավարն ընդգծեց, որ մշտապես նրանց կողքին է և ամեն ինչ կանի, որ 2015թ-ին կրկնապատկվեն մարզի հաջողությունները:

2014թ. Արարատի մարզպետարանը ճանաչվել է  որպես Սփյուռքի նախարարության հուսալի գործընկեր: 31 երկրների 111 երեխաներ <<Արի տուն>> ծրագրով հյուրընկալվել են Արարատի մարզի Արարատ, Ավշար, Փոքր Վեդի, Տափերական, Մխչյան և մյուս համայնքներում: Մեկ շաբաթվա ընթացքում <<փոքրիկ դեսպանները>> վայելեցին հայկական հյուրընկալությունը, այցելեցին մարզի տեսարժան վայրեր, ձեռք բերեցին նոր ընկերներ, բարեկամներ: Վերոհիշյալ աշխատանքների համար Արարատի մարզպետ Ռուբիկ Աբրահամյանն արժանացել է Սփյուռքի նախարարի պատվոգրի:

Մարզպետը խոսեց նաև այն ծրագրերի մասին, որ պետք է իրականացվեն 2015թ-ին, իսկ դրանք բազմաթիվ են:

Նա  ասաց, որ  հայոց բանակի զինվոր- ծնող կապը գնալով սերտանում է` շնորհիվ այդ նպատակով մարզում կազմակերպված  <<Հանդիպում ծնողների հետ>> 3 միջոցառումների: 

 

Վերջում  պատասխանեց ԶԼՄ-ներին հուզող հարցերին` նրանց ցանկանալով բեղմնավոր գրիչ, առողջ քննադատություն բովանդակող հոդվածներ և անձնական երջանկություն:

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-05-17 15:57:03