Նորություններ
<<Բարդիները>>` Արտաշատի բեմում
30.12.2014
Դեկտեմբերի 27-ին մարզպետ Ռուբիկ Աբրահամյանի աջակցությամբ Արտաշատի Ամո Խարազյանի անվան պետական դրամատիկական թատրոնի շենքում հանդես եկավ երջանկահիշատակ Վանուշ Խանամիրյանի անվան <<Բարդիներ>> պարային համույթը: Պարուհիները հանդես եկան 11` <<Էնզելի>>, <<Կակաչներ>>, <<Արտաշատ>> և այլ պարերի կատարումներով: Խստապահանջ հանդիսատեսը` մարզի բոլոր տարածաշրջանների գեղարվեստի, արվեստի, երաժշտական, ինչպես նաև հանրակրթական դպրոցների ուսուցչական կոլեկտիվներն ու սաները, համույթի կատարումներն ընդունեց բուռն ծափողջույններով: Մերի Ավետիսյանը, Նելլի Գրիգորյանը հարստացրին երեկոն իրենց յուրօրինակ կատարումներով: Համերգի վերջում պարուսույց Աշոտ Ազատյանը շնորհակալություն հայտնեց Արարատի մարզպետ Ռուբիկ Աբրահամյանին, առանց որի աջակցության չէր կայանա այս գեղեցիկ երեկոն:
<<Բարդիներ >> պարային համույթը կազմավորվել է 2010 թ.` <<Գագիկ Ծառուկյան>> հիմնադրամի աջակցությամբ: Ելույթ է ունեցել ՌԴ-ի Արմավիր, Կրասնոյարսկ, Սոչի քաղաքներում և 2015 ելույթ կունենա Ֆրանսիայի Մարսել քաղաքում: