Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

<<Բարդիները>>` Արտաշատի բեմում

30.12.2014

 Դեկտեմբերի 27-ին մարզպետ Ռուբիկ Աբրահամյանի աջակցությամբ Արտաշատի Ամո Խարազյանի անվան պետական դրամատիկական թատրոնի շենքում հանդես եկավ երջանկահիշատակ Վանուշ Խանամիրյանի անվան <<Բարդիներ>> պարային համույթը: Պարուհիները հանդես եկան 11` <<Էնզելի>>, <<Կակաչներ>>, <<Արտաշատ>> և այլ պարերի կատարումներով: Խստապահանջ հանդիսատեսը` մարզի բոլոր տարածաշրջանների գեղարվեստի, արվեստի, երաժշտական, ինչպես նաև հանրակրթական դպրոցների  ուսուցչական կոլեկտիվներն ու սաները, համույթի կատարումներն ընդունեց բուռն ծափողջույններով:  Մերի Ավետիսյանը, Նելլի Գրիգորյանը հարստացրին երեկոն իրենց  յուրօրինակ կատարումներով:  Համերգի վերջում պարուսույց Աշոտ Ազատյանը շնորհակալություն հայտնեց Արարատի մարզպետ Ռուբիկ Աբրահամյանին, առանց որի աջակցության չէր կայանա այս գեղեցիկ երեկոն:

 <<Բարդիներ >> պարային համույթը  կազմավորվել է 2010 թ.` <<Գագիկ Ծառուկյան>> հիմնադրամի աջակցությամբ: Ելույթ է ունեցել ՌԴ-ի Արմավիր, Կրասնոյարսկ, Սոչի քաղաքներում  և 2015  ելույթ կունենա Ֆրանսիայի Մարսել քաղաքում: 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-05-03 11:28:15