Նորություններ
Այցելություն Կապի ուսումնական գումարտակ
30.12.2014
Դեկտեմբերի 29-ին Արարատի մարզպետ Ռուբիկ Աբրահամյանն այցելեց Արտաշատի Կապի ուսումնական գումարտակ: Մարզպետին ուղեկցում էին քաղաքապետ Գագիկ Մուրադյանը, ԵԿՄ նախագահ Մնացական Մարգարյանը, Մրգավանի Ս. Հակոբ եկեղեցու հոգևոր հովիվ տեր Մխիթար քահանա Ալոյանը: Կապի ուսումնական գումարտակի հրամանատար փոխգնդապետ Նիկոլայ Խոջոյանը դիմավորեց հյուրերին, ապա համատեղ դիտեցին զինվորների հանդիսավոր քայլերթը: Մարզպետը Կապի ուսումնական գումարտակի հրամանատարին հանձնեց ամանորյա նվերները: Արդեն սեղանի շուրջ նա հայոց բանակին, նրա յուրաքանչյուր զինվորին`հանձին ՀՀ ՊՆ նախարար Սեյրան Օհանյանի, ցանկացավ ուրախ Ամանոր և Սուրբ Ծննդյան տոներ և ասաց, որ բանակի հզորությունը մեր հայրենիքի հզորությունն է: Բանակը պաշտպանում է հայ ազգի խաղաղությունը, ինչի շնորհիվ իրենք արարում են, իրականացնում բազմաթիվ ծրագրեր: Նիկոլայ Խոջոյանն ընդգծեց, որ միշտ զգացել է մարզպետ Ռուբիկ Աբրահամյանի ուշադրությունն, ինչպես նաև վայելել է նրա աջակցությունը, օգնությունն ու նվիրվածությունը բանակի հանդեպ:
-Մեր զինվորները հերոսաբար պաշտպանում են սահմաններն` անկախ սառնամանիքից, անձրևից, ցրտից, և կշարունակեն հերոսաբար պաշտպանել հայրենիքի անվտանգությունը և փշրել թշնամու ատամները, ինչպես դա արեցին հուլիս-օգոստոս ամիսներին:
Ամանորի և Սուրբ Ծննդյան տոների կապակցությամբ Կապի ուսումնական գումարտակին շնորհավորեցին քաղաքապետ Գագիկ Մուրադյանը, ԵԿՄ նախագահ Մնացական Մարգարյանը: