Նորություններ
Ուշադրության կենտրոնում են ազատամարտիկների ընտանիքները
16.01.2015
Հունվարի 15-ին Արարատ քաղաքում <<Զոհված և վիրավոր ազատամարտիկներին աջակցող>> հասարակական կազմակերպության նախաձեռնությամբ կազմակերպվել էր միջոցառում, որին մասնակցում էին Արարատի մարզպետի տեղակալ Իլյիչ Շադյանը, Արարատի քաղաքապետ Հայկ Հայկյանը, ԵԿՄ անդամներ, զոհված ազատամարտիկների հարազատներ, հյուրեր:
<<Զոհված և վիրավոր ազատամարտիկներին աջակցող>> հկ-ի նախագահ, զոհվածի այրի Էմմա Կորնիենկոն շնորհակալագիր հանձնեց Արարատի մարզպետ Ռուբիկ Աբրահամյանին իրենց կազմակերպությանը ֆինանսապես և բարոյապես աջակցելու համար, ինչպես նաև ներկայացրեց կազմակերպության գաղափարախոսությունը և ութամսյա գործունեության ընթացքում իրականացված ծրագրերը:
Մարզպետի տեղակալ Իլյիչ Շադյանն իր խոսքում կարևորեց նման կազմակերպությունների դերը մեր հասարակության մեջ և մաղթեց բեղմնավոր աշխատանք` վստահեցնելով, որ Արարատի մարզպետի կողմից մշտապես մեծագույն ուշադրություն է դարձվել և դարձվելու է զոհված և վիրավոր ազատամարտիկների ընտանիքներին:
Կազմակերպության ռազմահայրենասիրական, սոցիալական ակտիվ գործունեության համար նախախեսված շնորհակալագրի հանձմամբ միջոցառումը եզրափակեց Արարատի քաղաքապետ Հայկ Հայկյանը: