Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

Ուշադրության կենտրոնում են ազատամարտիկների ընտանիքները

16.01.2015

  

Հունվարի 15-ին Արարատ քաղաքում  <<Զոհված և վիրավոր ազատամարտիկներին աջակցող>> հասարակական կազմակերպության  նախաձեռնությամբ կազմակերպվել էր միջոցառում, որին մասնակցում էին Արարատի մարզպետի տեղակալ Իլյիչ Շադյանը, Արարատի քաղաքապետ Հայկ Հայկյանը, ԵԿՄ անդամներ, զոհված ազատամարտիկների հարազատներ, հյուրեր:

<<Զոհված և վիրավոր ազատամարտիկներին աջակցող>> հկ-ի նախագահ, զոհվածի այրի Էմմա Կորնիենկոն շնորհակալագիր հանձնեց Արարատի մարզպետ Ռուբիկ Աբրահամյանին  իրենց կազմակերպությանը ֆինանսապես և բարոյապես աջակցելու  համար, ինչպես նաև ներկայացրեց կազմակերպության գաղափարախոսությունը և ութամսյա գործունեության ընթացքում իրականացված ծրագրերը:

Մարզպետի տեղակալ Իլյիչ Շադյանն  իր խոսքում   կարևորեց  նման կազմակերպությունների դերը  մեր հասարակության մեջ և մաղթեց բեղմնավոր աշխատանք` վստահեցնելով, որ Արարատի մարզպետի կողմից մշտապես մեծագույն ուշադրություն է դարձվել և դարձվելու է զոհված և վիրավոր ազատամարտիկների ընտանիքներին:

Կազմակերպության ռազմահայրենասիրական, սոցիալական  ակտիվ գործունեության համար նախախեսված շնորհակալագրի հանձմամբ միջոցառումը եզրափակեց Արարատի քաղաքապետ Հայկ  Հայկյանը:

 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-05-03 11:28:15