Նորություններ
Մեկնարկեց ձմեռային զորակոչը
20.01.2015
Արարատի մարզպետ Ռուբիկ Աբրահամյանը հունվարի 20-ին ՀՀ ՊՆ Արարատի զինկոմիսարիատում մասնակցել է ձմեռային զորակոչի մեկնարկի կապակցությամբ կազմակերպված միջոցառմանը: Մարզի ղեկավարին ուղեկցել են մարզպետի տեղակալ Աշոտ Մուրադյանը, Արարատի քաղաքապետ Հայկ Հայկյանը, Վեդիի քաղաքապետ Վարուժան Բարսեղյանը, մարզի համապատասխան ստորաբաժանումների ղեկավարներ:
Միջոցառումը մեկնարկել է Արարատի մարզպետ Ռուբիկ Աբրահամյանի` զինակոչիկներին ուղղված ողջույնի խոսքով: Մարզպետը ապագա զինվորներին մաղթել է արժանապատիվ ծառայություն` խաղաղ պայմաններում, տոկունություն, ձեռք բերված գիտելիքների նպատակային օգտագործում և բարի վերադարձ` ևս մեկ անգամ շեշտելով, որ կանգնած է նրանց կողքին:
Արարատի զինկոմիսարիատի Զորակոչի բաժանմունքի պետ Արմենակ Մելյանն իր խոսքում նշել է, որ ձմեռային զորակոչի կազմակերպումն առավել արդյունավետ է դարձել տեղական ինքնակառավարման մարմինների, մարզպետարանի համապատասխան բաժինների, ոստիկանության, պոլիկլինիկաների հետ իրենց համագործակցության շնորհիվ:
Միջոցառման վերջում զինակոչիկները լուսանկարվել են մարզպետի հետ և ավտոբուսով շարժվել դեպի կենտրոնական հավաքակայան: