Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

Մեկնարկեց ձմեռային զորակոչը

20.01.2015

 Արարատի մարզպետ Ռուբիկ Աբրահամյանը հունվարի 20-ին ՀՀ ՊՆ Արարատի զինկոմիսարիատում մասնակցել է ձմեռային զորակոչի մեկնարկի կապակցությամբ կազմակերպված միջոցառմանը:  Մարզի ղեկավարին  ուղեկցել են մարզպետի տեղակալ Աշոտ Մուրադյանը, Արարատի  քաղաքապետ Հայկ Հայկյանը, Վեդիի քաղաքապետ Վարուժան Բարսեղյանը, մարզի համապատասխան ստորաբաժանումների ղեկավարներ:

Միջոցառումը մեկնարկել է Արարատի մարզպետ Ռուբիկ Աբրահամյանի` զինակոչիկներին ուղղված ողջույնի խոսքով: Մարզպետը ապագա զինվորներին մաղթել է  արժանապատիվ ծառայություն` խաղաղ պայմաններում, տոկունություն, ձեռք բերված գիտելիքների նպատակային օգտագործում և բարի վերադարձ` ևս մեկ անգամ շեշտելով, որ կանգնած է նրանց կողքին:

Արարատի զինկոմիսարիատի  Զորակոչի բաժանմունքի պետ Արմենակ Մելյանն իր  խոսքում նշել է,  որ ձմեռային զորակոչի կազմակերպումն առավել արդյունավետ է դարձել տեղական ինքնակառավարման մարմինների, մարզպետարանի համապատասխան բաժինների, ոստիկանության, պոլիկլինիկաների հետ իրենց համագործակցության շնորհիվ:

Միջոցառման վերջում զինակոչիկները լուսանկարվել են մարզպետի հետ և ավտոբուսով շարժվել դեպի կենտրոնական հավաքակայան:

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-05-03 11:28:15