Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

Ճապոնիայի դեսպանատունը` Արարատի մարզի դպրոցներին

21.01.2015

 <<Զարգացում և բարեկեցություն>> ՀԿ-ն և  Հայաստանում Ճապոնիայի դեսպանատունը կնքեցին պայմանագիր, որով նախատեսվում է  Grassroot Human  Security Projects ծրագրի շրջանակներում  Արարատի մարզի 25 կարիքավոր դպրոցներին ապահովել դպրոցական կահույքով:

Ստորագրման արարողությանը ներկա էին Ճապոնիայի արտաքին գործերի պետական նախարար պարոն Մինորու Կիուտին, Հայաստանում Ճապոնիայի դեսպանատան խորհրդական Սասամե Կենիչիրոն և դեսպանատան առաջին քարտուղար Յամագիշի Կեիսուկին, <<Զարգացում և բարեկեցություն>> ՀԿ-ի ներկայացուցիչներ, ի դեմս նախագահ Գայանե Գևորգյանի և Արարատի փոխմարզպետ Իլյիչ Շադյանը ու Կրթության և մշակույթի վարչության պետ Հասմիկ Գասպարյանը: Ի դեպ, Հայաստանում Ճապոնիայի դեսպանատունը սկսել է գործել սույն թվականի հունվարի 1-ից:

Մարզպետի տեղակալ Իլյիչ Շադյանը   մարզպետ Ռուբիկ Աբրահամյանի անունից շնորհակալություն հայտնելով` ասաց, որ Ճապոնիայի ժողովուրդը և կառավարությունը մեծ  մարդասիրություն են ցուցաբերել` օգնելով Արարատի մարզի դպրոցականներին: Նա հույս հայտնեց, որ Ճապոնիայի դեսպանատանը կայացած այս առաջին միջոցառումը շարունակական կլինի  և բարեկամությունը ավելի խորը արմատներ կգցի: 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-05-03 11:28:15