Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

Արարատի մարզպետը մասնակցել է ձմեռային զորակոչի շրջանակներում կազմակերպված միջոցառումներին

23.01.2015

  

Արարատի մարզպետ Ռուբիկ Աբրահամյանը հունվարի 21-իմ ներկա է գտնվել Արտաշատ քաղաքի Զինվորական կոմիսարիատում կազմակերպված միջոցառմանը: Զինվորներին բարի ծառայություն մաղթելուց հետո  մարզի ղեկավարը զրուցել է նաև նրանց ծնողների, հարազատների հետ, պատրաստակամություն հայտնել անհրաժեշտության դեպքում մշտապես աջակցություն ցուցաբերել զինծառայողներին և նրանց ընտանիքներին:

 

 Ձմեռային զորակոչին նվիրված միջոցառումների շարքն Արարատի մարզում եզրափակվել է  հունվարի 23-ին Մասիսի Զինվորական կոմիսարիատում կազմակերպված հանդիսավոր արարողությամբ, որին ևս մասնակցել է  Արարատի մարզպետը: Ռուբիկ Աբրահամյանին  ուղեկցել են փոխմարզպետ Աշոտ Մուրադյանը, մարզպետի խորհրդական Գարիկ Վարդանյանը, Մասիսի քաղաքապետ Սաշա Հակոբյանը:

Միջոցառումը մեկնարկել է Մասիսի զինկոմ, գնդապետ Գնել Մանուկյանի հանդիսավոր ուղերձով և  մարզպետի ողջույնի խոսքով: Մարզպետը զորակոչիկներին մաղթել է խաղաղ և արգասաբեր ծառայություն և նրանց նվիրել Սերժ Առաքելյանի <<Հրեղեն ոգու կանչը>> գիրքը, որը պատմում է  Արցախյան  գոյամարտում հայ զինվորի սխրանքների մասին: Այնուհետև զորակոչիկներն ու հյուրերը ծաղիկներ  են դրել հայ զինվորի հիշատակին նիրված հուշաքարին:

Մասիսի զինկոմիսարիատում կազմակերպված հանդիսավոր միջոցառման ընթացքում զորակոչիկներին ողջունել է  նաև  << Art prodaction>> պարախումբը:

Հանդիսությունն ավարտվել է  փողային նվագախմբի հայրենասիրական կատարումներով, որից հետո  զորակոչիկներն ուղևորվել են  դեպի կենտրոնական հավաքակայան:

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-05-03 11:28:15