Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

Ընդլայնված խորհրդակցություն` ՀՀ գյուղատնտեսության նախարարի մասնակցությամբ

27.01.2015

 Հունվարի 27-ին Արարատի մարզպետարանում կայացել է ընդլայնված խորհրդակցություն, որին մասնակցել են ՀՀ գյուղատնտեսության նախարար Սերգո Կարապետյանը, Արարատի մարզպետ Ռուբիկ Աբրահամյանը, մարզային տարբեր ենթակառուցվածքների և համայնքի ղեկավարներ:

Ողջունելով մասնակիցներին` մարզի ղեկավարն անդրադարձել է արդեն իսկ մեկնարկող գյուղատնտեսական տարվա ընթացքում պահանջվող անելիքներին և ծրագրային առաջնահերթություններին: Մարզպետը գյուղատնտեսական աշխատանքների կազմակերպման արդյունավետության գործում կարևորել է համայնքի ղեկավարների դերը և հորդորել ավելի լուրջ մոտեցում ցուցաբերել իրականացվող աշխատանքներին:

Մարզպետի խոսքին հաջորդել է գյուղատնտեսության նախարարի ելույթը: Սերգո Կարապետյանը խոսել է եղանակային պայմանների մասին, որի հետևանքով ստիպված են գյուղատնտեսական նախապատրաստական աշխատանքները ավելի վաղ սկսել: Գյուղնախարարը նաև անդրադարձել է 2014թ. գյուղատնտեսության ոլորտում իրականացված աշխատանքներին, անդրադարձ կատարել արձանագրված ձեռքբերումներին և դրական տեղաշարժերին հողօգտագործման, անասնապահության, հացահատիկի մշակման, բուսաբուծության, մթերման և ոռոգման ջրի բնագավառներում:

Գյուղատնտեսության զարգացման հարցում նախարարը կարևորել է մարզի գյուղացիական տնտեսությունների, համայնքների ղեկավարների հետ համատեղ և արդյունավետ աշխատանքը` փաստելով, որ 2014թ. դրական ցուցանիշներն արձանագրվել են այդ համագործակցության շնորհիվ:

Գյուղատնտեսության նախարարի ելույթին հետևել է Ջրային տնտեսության պետական կոմիտեի նախագահի ժամանակավոր պաշտոնակատար Գագիկ Խաչատրյանի զեկույցը, որը վերաբերում էր մարզում իրականացված և իրականացվելիք  լայնամասշտաբ ծրագրերին: Գագիկ Խաչատրյանը ևս նշել է, որ ավարտվել են նախապատրաստական աշխատանքները, և պատրաստ են սկսել գյուղատնտեսական տարին:

Այնուհետև 2015թ. իրականացվելիք աշխատանքներին է անդրադաձել ՋՕԸ-երի ծրագրերի իրականացման գրասենյակի տնօրեն Ֆելիքս Մելիքյանը և ներկայացրել ոռոգման ջրի արդյունավետ օգտագործման և առատության համար մարզում իրականացվելիք ջրամբարների շինարարությանը վերաբերող ծրագրերը:

Խորհրդակցության ընթացքում համայնքներում առկա որոշակի հիմնախնդիրների լուծման ուղղությամբ մի շարք հարցադրումներով հանդես եկան Երասխ, Գոռավան, Վարդաշեն և այլ համայնքների ղեկավարները, որոնց ուսումնասիրման և լուծման համար գյուղատնտեսության նախարարը տվեց համապատասխան հանձնարարականներ:

Խորհրդակցության վերջում Արարատի մարզի մի շարք հողագործներ գյուղատնտեսության զարգացման գործում նշանակալի ավանդների և բեղմնավոր աշխատանքի համար նախարարի կողմից արժանացել են պատվոգրերի:

 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-05-17 15:57:03