Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

ՀԿ-ների համաժողով

29.01.2015

Հունվարի  29-ին Արարատի մարզպետարանում <<Կանանց քաղաքական լիդերություն. Գենդերային հավասարության և մասնակցային ժողովրդավարության առաջմղման հեռանկարները Հայաստանում>> ծրագրով մարզի Համալսարանական կրթությամբ ասոցիացիա ՀԿ-ն` Վարդիթեր Ղազարյանի և ասոցիացիայի քաղաքացիական նախաձեռնությունների Արարատի մարզային կենտրոնի ղեկավար Անահիտ Խաչատրյանի նախաձեռնությամբ հրավիրել էին մարզային համաժողով` մարզի 12 ՀԿ-ների մասնակցությամբ:
    Միջոցառմանը մասնակցում էին մարզպետ Ռուբիկ Աբրահամյանը, մարզպետի տեղակալ Իլյիչ Շադյանը, ասոցիացիայի փոխնախագահ Լիլիթ Զաքարյանը: Մարզպետ Ռուբիկ Աբրահամյանն ողջունեց համաժողովի մասնակիցներին և ասաց, որ ինքը կարևորում է կանանց դերը հասարակության բոլոր բնագավառներում:
    Հատկապես ընդգծեց ՀԿ-ների աշխատանքի կարևորությունը հասարակության խոցելի խմբերի հետ: Մարզի ղեկավարը նշեց նաև, որ այս կազմակերպությունները պետք է սերտացնեն իրենց կապերը մարզպետարանի, համայքնապետարանների հետ: Փորձը ցույց է տվել, որ միասնական աշխատանքի շնորհիվ ենք կարողանում հասնել ցանկալի արդյունքի: ՀԿ-ները պետական կառույցների հետ մի թիմ են, ինչն էլ նպաստում է հասարակության առաջընթացին:
    Չնայած մարզի ղեկավարի զբաղվածությանը` նա միշտ էլ ժամանակ գտնում է աշխատելու ՀԿ-ների հետ, նրանց հետ լուծելու ծագած հիմնախնդիրները: Առաջիկայում մարզպետ Ռուբիկ Աբրահամյանը կմասնակցի Մասիսի տարածաշրջանի ՀԿ-ների կլոր սեղանին, որի ընթացքում  կարծարծվեն տարածաշրջանին վերաբերող հիմնախնդիրներ:
Համաժողովի ընթացքում լսեցին շուրջ 10 զեկուցումներ, որոնք վերաբերում էին երիտասարդության մասնակցությանը մարզի հասարակական կյանքին, ինչպես նաև ՀԿ-ների դերին՝ մարզի, ժողովրդավարության զարգացման գործում: Զգալի է վերոհիշյալ կազմակերպությունների գործունեությունը` ուղղված քաղաքացիների մասնակցության ակտիվացմանը պետական կառավարման գործընթացին: Համաժողովի վերջում Արարատի լիդերության դպրոցի շրջանավարտներն ստացան վկայականներ:
 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-05-17 15:57:03