Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

Արարատի մարզպետը մասնակցել է դասասենյակի անվանակոչման արարողությանը

02.02.2015

 Այնթապի միջնակարգ դպրոցի <<Նախնական զինվորական պատրաստություն>> առարկայի դասասենյակն անվանակոչվել է Վազգեն Սարգսյանի անվան ռազմական ինստիտուտի նախկին պետ, արցախյան ազատամարտի մասնակից, գեներալ-լեյտենանտ լուսահոգի Ստեփան Միրզոյանի անունով:

 

Հունվարի 30-ին Արարատի մարզպետ Ռուբիկ Աբրահամյանը մասնակցել է Այնթապի Բուզանդ Մարգարյանի անվան միջնակարգ դպրոցի <<Նախնական զինվորական պատրաստություն>> առարկայի դասասենյակի  անվանակոչման  արողությանը: Միջոցառմանը մասնակցել են նաև ՀՀ  Պաշտպանության նախարարի խորհրդական,  գեներալ-լեյտենանտ  Մուրազ Սարգսյանը, սպաներ, ԵԿՄ անդամներ, հյուրեր:

 

Անվանակոչման արարողությունը սկսվել է դպրոցի մուտքի մոտ կազմակերպված հանդիսավոր  ընդունելությամբ, որից հետո Արարատի մարզպետը և ՊՆ խորհրդականը կտրել են խորհրդանշական կարմիր ժապավենը:

Շրջայց կատարելով դասասենյակում և խոսելով Ստեփան Միրզոյանի մասին` Արարատի մարզպետ Ռուբիկ Աբրահամյանն ու Պաշտպանության նախարարի խորհրդական Մ. Սարգսյանն անդրադարձել են  գեներալ-լեյտենանտ Ստեփան Միրզոյանի հայրենասիրական բնորոշումներին, շեշտել  հայկական բանակի կազմավորման գործում նրա ունեցած բացառիկ դերակատարումը:

Անվանակոչության կապակցությամբ կազմակերպված միջոցառման շրջանակներում  ողջույնի խոսքով հյուրերին  է դիմել դպրոցի տնօրեն Ալլա Սահակյանը,  ներկաներին շնորհավորել կրկնակի տոնի` Հայոց բանակի 23–ամյակի և ՆԶՊ դասասենյակը գեներալ-լեյտենանտ Ստեփան Միրզոյանի անունով կոչելու առթիվ: Իր խոսքում տնօրենը հիշատակել է նաև այն հերոս տղաներին, որոնք եղբայրական սիրով և մեծ պատրաստակամությամբ պաշտպանել և պաշտպանում են մեր հայրենիքի սահմանները, ապա հրավիրել է  ունկնդրել ցերեկույթը:

Միջոցառման ընթացքում դպրոցի սաները հանդես են եկել հայրենասիրական բանաստեղծությունների, երգերի ու պարերի կատարումներով և ներկայացրել են Մարտական Խաչ 2-րդ աստիճանի շքանշանակիր Ստեփան Միրզոյանի անցած ուղին:

Միջոցառման ավարտին ներկաներին   ողջունել և շնորհավորել է նաև  Արարատի մարզպետ Ռուբիկ Աբրահամյանը և նշել, որ Ստեփան Միրզոյանի  անցած ուղին ընդօրինակելի է մատաղ սերնդի համար և պատվար կհանդիսանա նրանց հայրենասիրական ոգու ձևավորման և հայեցի դաստիարակության համար:

Պաշպանության նախարարի խորհրդական  Մուրազ  Սարգսյանն իր խոսքում ևս   անդրադարձել է ապագա սերնդին` ասելով, որ ունենք խրոխտ երիտասարդներ և առաջարկել է համախմբվել և միասնական, անկոտրում ոգով դաստիարակել ապագա սերնդին:

Ցերեկույթի վերջում միջոցառման կազմակերպիչները ՊՆ խորհրդականի կողմից ստացել են պատվոգրեր:

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-05-17 15:57:03