Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

Արարատի մարզպետը մասնակցել է նորակոչիկների երդման արարողությանը

09.02.2015

  Արարատի մարզպետ Ռուբիկ Աբրահամյանը  Արտաշատի Կապի ուսումնական  գումարտակում մասնակցել է  նորակոչիկների երդման արարողությանը:

Միջոցառմանը ներկա են եղել նաև մարզպետի տեղակալ Աշոտ Մուրադյանը, Արտաշատի քաղաքապետ Գագիկ Մուրադյանը, ՀՀ ՊՆ Կապի զորքերի պետ Կոմիտաս Մուրադյանը,  բարձրաստիճան սպաներ և հյուրեր:

Միջոցառման մեկնարկը տրվել է Արտաշատի Կապի ուսումնական գումարտակի հրամանատարի զեկույցով:

Այնուհետև նորակոչիկները անձնվիրաբար ծառայելու և հանուն հայրենիքի կյանքը չխնայելու երդում են տվել:

 Զինակոչիկների երդման արարողությունից հետո զորամասի հոգևոր սպասավոր  Գևորգ սարկավագ Գյոզալյանը իր օրհնությունն է բերել  զինվորներին:

Երդման արարողության շրջանակներում  կազմակերպված միջոցառման ընթացքում ողջույնի խոսքով  զինվորներին ու հյուրերին  է դիմել Արարատի մարզպետ Ռուբիկ Աբրահամյանը` երկրի սահմաններին մաղթելով խաղաղություն ու անառիկություն, իսկ հայոց բանակի զինվորներին` անկոտրում ոգի և կամք: Մարզպետը մաղթել է նաև, որ երկամյա ծառայությունից նորակոչիկները վերադառնան բարձր պատրաստվածությամբ և խորը գիտելիքներով  ու այդ ամենը ծառայեցնեն հայրենիքի հզորացմանը:

Մարզպետի խոսքին հաջորդել է ՀՀ ՊՆ Զինված ուժերի Կապի զորքերի պետ, գեներալ-մայոր Կոմիտաս Մուրադյանի ելույթը: ՀՀ ՊՆ Սեյրան Օհանյանի անունից շնորհավորելով զինվորներին ու ներկաներին` նա հորդորել է լինել միասնական, աչալուրջ և  մաղթել  է բարի վերադարձ դեպի իրենց օջախներ:

Երդման հանդիսավոր արարողության վերջում  տեղի է ունեցել զինվորների հանդիսավոր քայլերթ:

 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-10-01 17:55:00