Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

Աշխատանքային խորհրդակցություն Մասիս ՋՕԸ-ում

13.02.2015

 Մասիս ՋՕԸ-ում տեղի  է ունեցել աշխատանքային խորհրդակցություն, որը վարել է ՀՀ Արարատի մարզպետ Ռուբիկ Աբրահամյանը:  Մասիս ՋՕԸ-ում տեղի ունեցած խորհրդակցությանը մասնակցել են Արարատի մարզպետի տեղակալ Աշոտ Վարդանյանը, Արարատի մարզպետարանի բնապահպանության և գյուղատնտեսության վարչության պետ  Հայկազ Տերտերյանը, ՀՀ գյուղատնտեսության նախարարության Ջրային պետական կոմիտեի ոռոգման և կոլեկտադրենաժային համակարգերի վարչության պետ Կարեն Դաղբաշյանը, Մասիսի  ՋՕԸ-ի պետ Վարդան Մովսիսանը, համայնքապետեր և համապատասխան կառույցների ներկայացուցիչներ:

Բացելով խորհրդակցությունը՝ Արարատի մարզպետն  անդրադարձել է  գյուղատնտեսական տարվա մեկնարկային փուլում  տարվող աշխատանքներին ու  մարզում այդ ոլորտի խնդիրներից բխող առաջնահերթություններին:

Խոսելով գյուղատնտեսական աշխատանքների կառուցողականության ու արդյունավետության մասին՝ մարզի ղեկավարը այս գործընթացում կարևորել է  համայնք-բնակիչ համատեղ աշխատանքը: Ռուբիկ Աբրահամյանն առաջարկել է  նաև մշակել և առաջնորդվել աշխատանքային այնպիսի ձևաչափով, որի արդյունքում ոչ միայն կնկատվեն դրական տեղաշարժեր գյուղատնտեսության ոլորտում, այլև արդյունքից գոհ կլինի գյուղացին:

Այնուհետև գյուղատնտեսական տարվա մեկնարկային փուլում ոռոգման ջրամատակարարումն ապահովելու աշխատանքներին միտված զեկույցով հանդես է  եկել Մասիսի ՋՕԸ-ի տնօրեն Վարդան Մինասյանը:

Անդրադառնալով Սայաթ-Նովա, Դաշտավան-Զորակ և այլ ջրանցքներում հունվարի 24-ից սկսված մաքրման աշխատանքներին՝ Վարդան Մովսիսյանը հավելել է  նաև, որ ոռոգման ջրատարերի մաքրման աշխատանքները դեռևս ընթացքի մեջ են:

Խորհրդակցության ընթացքում առաջարկություններով և հիմնախնդիրների արծարծմամբ հանդես են եկել համայնքի ղեկավարները, որոնց լուծման ուղղությամբ մարզպետը  տվել է  համապատասխան առաջարկներ և  հանձնարարականներ: 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-04-24 16:18:31