Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

Տեառնընդառաջը Արարատի մարզի համայնքներում

17.02.2015

Փետրվարի 13-ին Արարատի մարզի տարբեր համայնքներում մեծ շուքով նշեցին Տեառնընդառաջը:

Գոռավանում միջոցառումն սկսելուց առաջ Վեդի քաղաքի Սուրբ Աստվածածին եկեղեցու հոգևոր հովիվ Հովակիմ քահանա Հարությունյանը կատարեց այս  տարի հիմնանորոգված գյուղապետարանի շենքի օրհնությունը: Նորապսակների վրա օրհնված ջուրը ցողելուց, աղը, հացը ճաշակելուց հետո մշակույթի տան հրապարակում զույգերը նահատակների հուշակոթողին ծաղիկներ դրեցին: Տեր Հովակիմը և 31 զույգ նորապսակները միաբերան առ Աստված առաքեցին Տերունական աղոթքը` խնկի բուրմունքի հետ միախառնելով: Հոգևոր հովիվը օրհնեց նորապսակներին` նրանց ցանկանալով բեղուն և ամուր ընտանիք, շատ զավակներ, որովհետև բանակին զինվոր է հարկավոր, օջախներին` մայրեր ու հայրեր: Կրակի շուրջը խորհրդանշական յոթ պտույտ գործելուց հետո գյուղապետ Արսեն Բազիկյանը 31 զույգին նվիրեց ոսկե մատանիներ` տարոսիկներով:

Տոնը յուրօրինակ նշեց նաև Բուրաստան համայնքը: Մինչ միջոցառման սկիզբը նորապսակները նահատակների հուշակոթողին ծաղկեպսակներ դրեցին, իրենց խոնարհումն արտահայտեցին նաև մոմավառությամբ: Դալարի Սուրբ Մարիամ Աստվածածին եկեղեցու հոգևոր հովիվ Տեր Եփրեմ քահանան, բացելով միջոցառումը և շնորհավորելով նորապսակներին, հորդորեց նրանց, որ Աստծո տված սուրբ լույսով սրբագործվեն նրանց հոգիները, ինչպես նաև ջերմանա ընտանեկան մթնոլորտը: Գյուղապետ Աշոտ Թարվերդյանը շնորհավորեց նորապսակներին, ցանկացավ, որ Բուրաստանում նորաստեղծ ընտանիքների թիվը ավելանա: Տասներկու նորապսակները ստացան  ընծաներ:

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-04-19 11:58:45