Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

Գրքի տոնը` Արարատի մարզում

20.02.2015

Գիրք նվիրելու  արարողությունը Արարատի մարզում սկսվեց վաղ առավոտից: Կրթության, մշակույթի և սպորտի վարչության աշխատողները շնորհավորեցին Արարատի մարզպետ Ռուբիկ Աբրահամյանին գրքի  տոնի առթիվ և նրան նվիրեցին հայ դասականների գործերը:

Մարզպետարանի բակում անցնող-դարձողներին երիտասարդները բաժանեցին շուրջ 60 կտոր գիրք: Միջոցառումը շարունակվեց Զանգակատուն համայնքում` Պարույր Սևակի տուն-թանգարանում, որտեղ ներկա էին նաև սահմանամերձ Լուսաշող, Տիգրանաշեն, Լանջառ և մյուս համայնքների ղեկավարները, դպրոցի տնօրեններ, աշակերտներ:

Տուն-թանգարանի տնօրեն Ավետիք Գրիգորյանը, շնորհավորելով ներկաներին գրքի տոնի  առթիվ,  ասաց, որ խորհրդանշական է, որ հայ մեծ բանաստեղծ Պարույր Սևակի տանը նշվում է ամենայն հայոց բանաստեղծ Հովհաննես Թումանյանի ծնունդը:

 Կրթության, մշակույթի և սպորտի վարչության պետ Հասմիկ Գասպարյանը մարզպետի անունից շնորհավորեց ներկաներին և ասաց, որ մարզի ղեկավարի  անմիջական նախաձեռնությամբ մարզի հինգ համայնքներ և հինգ դպրոցներ կստանան թանկարժեք գրքեր` ռուս և հայ դասականների, ժամանակակից գրողների, բանաստեղծների  ստեղծագործությունները:

Նա ընդգծեց, որ ավանդական դարձած այս միջոցառումը նպատակ ունի երիտասարդների մեջ սեր արթնացնել գրականության նկատմամբ և Գիրք նվիրելու օրը տոն դարձնել նրանց կյանքում: Նա հիշեցրեց, որ հայ մայրը հարազատին, զավակին ճանապարհելու ժամանակ հացի հետ մեկտեղ դրել է նաև գիրք:

Միջոցառումը շարունակեցին Պարույր Սևակի անվան դպրոցի աշակերտները: Միջոցառման վերջում Հասմիկ Գասպարյանը ներկաներին նվիրեց գրքեր:

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-04-26 18:18:23