Նորություններ
Արարատի մարզպետի ուշադրության կենտրոնում են գարնան գյուղատնտեսական աշխատանքները
20.02.2015
Շարունակվում է մարզում գյուղատնտեսական աշխատանքները արդյունավետ կազմակերպելու նպատակով Արարատի մարզպետ Ռ. Աբրահամյանի կողմից հրավիրվող արտագնա խորհրդակցությունների շարքը:
Արարատի մարզպետը հերթական աշխատանքային խորհրդակցությունն է հրավիրել Վեդիի քաղաքապետարանում, որին մասնակցել են Արարատի և Վեդիի տարածաշրջանների համայնքների ղեկավարները և ՋՕԸ-երի տնօրենները:
Մարզպետ Ռուբիկ Աբրահամյանն իր խոսքում նշել է, որ այս պահին մեծապես կարևորվում է մարզում գյուղատնտեսական տարվա մեկնարկն արդյունավետ կազմակերպելու հանգամանքը, և դրանով են պայմանավորված վերջին շրջանում իր կողմից մարզի բոլոր տարածաշրջաններում կազմակերպվող համանման աշխատանքային հանդիպումները:
Աշխատանքային խորհրդակցության սկզբում մարզի ղեկավարը ևս մեկ անգամ հորդորել է օրակարգային համարել ոլորտի առաջնային խնդիրները և ապահովել գյուղատնտեսական աշխատանքների պատշաճ ու արդյունավետ կազմակերպումը: Այս խորհրդակցության ընթացքում ևս Արարատի տարածաշրջանի համայնքապետերը ներկայացրել են գյուղատնտեսական տարվա նախապատրաստական աշխատանքների շրջանակներում իրականացված գործընթացներն ու այդ ոլորտում առկա խնդիրները: Զեկույցով հանդես են եկել նաև Վեդիի, Արարատի ՋՕԸ-երի տնօրենները և ներկայացրել խորքային հորերի, պոմպակայանների վերանորոգման ուղղությամբ իրականացված և դեռևս ընթացքի մեջ գտնվող աշխատանքները:
Աշխատանքային խորհրդակցության ավարտին Արարատի մարզպետ Ռ. Աբրահամյանը կարևորել է համայնք-ՋՕԸ-բնակիչ համատեղ ու համագործակցված աշխատանքը, որի արդյունքում հնարավոր կդառնա ընթացիկ տարում գյուղատնտեսության հատվածում արձանագրել դրական ցուցանիշներ:
Մարզի ղեկավարն ընդգծել է նաև մշտապես գյուղացու կողքին լինելու իր պատրաստակամությունը և նշել, որ այդ ուղղությամբ մարզպետարանի աշխատակազմի համապատասխան ստորաբաժանումներին և պաշտոնատար անձանց տրվել են հստակ հանձնարարականներ և առաջադրանքներ: