Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

Արարատի մարզպետի ուշադրության կենտրոնում են գարնան գյուղատնտեսական աշխատանքները

20.02.2015

Շարունակվում է մարզում գյուղատնտեսական աշխատանքները արդյունավետ կազմակերպելու նպատակով Արարատի մարզպետ Ռ. Աբրահամյանի կողմից հրավիրվող արտագնա խորհրդակցությունների շարքը:

Արարատի մարզպետը հերթական աշխատանքային խորհրդակցությունն է հրավիրել Վեդիի քաղաքապետարանում, որին մասնակցել են Արարատի  և Վեդիի տարածաշրջանների համայնքների ղեկավարները և ՋՕԸ-երի տնօրենները:

Մարզպետ Ռուբիկ Աբրահամյանն իր խոսքում նշել է, որ այս պահին մեծապես կարևորվում է մարզում գյուղատնտեսական տարվա մեկնարկն արդյունավետ կազմակերպելու հանգամանքը, և դրանով են պայմանավորված վերջին շրջանում իր կողմից մարզի բոլոր տարածաշրջաններում կազմակերպվող համանման աշխատանքային հանդիպումները:

Աշխատանքային խորհրդակցության սկզբում մարզի ղեկավարը ևս մեկ անգամ հորդորել է օրակարգային համարել ոլորտի առաջնային խնդիրները և ապահովել  գյուղատնտեսական աշխատանքների պատշաճ ու արդյունավետ կազմակերպումը: Այս խորհրդակցության ընթացքում ևս  Արարատի տարածաշրջանի համայնքապետերը  ներկայացրել են գյուղատնտեսական տարվա նախապատրաստական աշխատանքների շրջանակներում  իրականացված գործընթացներն ու   այդ ոլորտում առկա խնդիրները: Զեկույցով հանդես են եկել նաև Վեդիի, Արարատի ՋՕԸ-երի տնօրենները և ներկայացրել  խորքային հորերի, պոմպակայանների վերանորոգման ուղղությամբ իրականացված և  դեռևս ընթացքի մեջ գտնվող  աշխատանքները:

Աշխատանքային խորհրդակցության ավարտին Արարատի մարզպետ Ռ. Աբրահամյանը կարևորել է   համայնք-ՋՕԸ-բնակիչ  համատեղ ու համագործակցված աշխատանքը, որի արդյունքում հնարավոր կդառնա ընթացիկ տարում գյուղատնտեսության հատվածում արձանագրել դրական ցուցանիշներ:

Մարզի ղեկավարն ընդգծել է նաև մշտապես գյուղացու կողքին լինելու իր պատրաստակամությունը և նշել, որ այդ ուղղությամբ մարզպետարանի աշխատակազմի համապատասխան ստորաբաժանումներին և պաշտոնատար անձանց տրվել են հստակ հանձնարարականներ և առաջադրանքներ:

 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-04-25 15:04:49