Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

Խդր Նավի

23.02.2015

Արարատի մարզի եզդի բնակիչները նշեցին իրենց հոգևոր տոնը` Խդր Նավին- սիրո տոնը:

Այգեպատցի Շավո Սմոյանի տանը հավաքվել էին իրենց նահապետի` Քյալո Համոյի գերդաստանի անդամները: Գերդաստանի շեյխը աղը, մատաղը օրհնելուց  և Խդր Նավին շնորհավորելուց հետո  գնաց Վերին Արտաշատ, Ոստան, Գետազատ, Տափերական` համայնքներում այդ գերդաստանի անդամների տոնը շնորհավորելու:

Տոնին նախորդող երեք օրը եզդիները ծոմ են պահում, այցելում են իրենց հանգուցյալների շիրիմներին, նրանց ընտանիքներին: Ավանդույթի  համաձայն` տոնից առաջ հաշտվում են իրարից խռոված ընտանիքները, բարեկամները:

Տոնն սկսվեց մատաղի արարողությամբ, որն ուղեկցվեց երգով, պարով, ազգային խաղիկներով: Եզդի համագյուղացիների տոնը շորհավորեցին նաև  համայնքի հայ բնակիչները: Գյուղապետ Սերյոժա Պետրոսյանն այս անգամ էլ դատարկաձեռն չէր եկել: Նա հաղորդեց մարզպետ Ռուբիկ Աբրահամյանի շնորհավորանքները  և ասաց, որ եզդիներն արդեն մեկ դարից ավելի է, ինչ ապրում են հայերի հետ եղբայրաբար և իրենց աշխատանքով նպաստում են համայնքի զարգացմանն ու շենացմանը: Ավելին` նրանք շատ հայերի հետ ունեն խնամիական կապեր: Գերդաստանի ավագը` Շավո Սմոյանը, շնորհակալություն հայտնելով մարզի ղեկավար Ռուբիկ Աբրահամյանին և Սերյոժա Պետրոսյանին իրենց նկատմամբ ցուցաբերած ուշադրության համար, ասաց, որ Քյալո Համոյի գերդաստանը ծագումով Արևմտյան Հայաստանի Իգդիր քաղաքից է: Ցեղասպանության ժամանակ նրանք հայերի հետ գաղթել են Արևելյան Հայաստան: Գերդաստանից փրկվել է մեկը, որն էլ բնակություն է հաստատել Այգեպատ գյուղում:

Մեկ արմատից ճյուղավորվել են 120 բազմաշունչ ընտանիքներ, որոնք ապրում են Արարատի մարզի տարբեր համայնքներում: Եզդիները մշտապես տոնում են իրենց ազգային և հոգևոր տոները` <<Եզիդի տոնը>>, <<Շամսին>>, իսկ մարտ ամսին կնշեն <<Բահար>> տոնը:

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-05-17 15:57:03