Նորություններ
Արարատի մարզում մեկնարկել է սանիտարական միամսյակը
02.03.2015

Արարատի մարզպետ Ռուբիկ Աբրահամյանի կարգադրությամբ 2015թ. մարտի 1-ից մինչև 31-ը մարզի տարածքում հայտարարվել է սանիտարական մաքրման և բարեկարգման միամսյակ: Միամսյակը կազմակերպված անցնկացնելու և համապատասխան վերահսկողություն իրականացնելու համար ստեղծվել է հանձնաժողով, որի աշխատանքներին ներգրավվել են նաև շահագրգիռ կազմակերպությունների ներկայացուցիչները:
Մարզի տարբեր տարածաշրջաններում մարտի 1-ից մեկնարկած սանիտարական աշխատանքների իրականացման և արդյունավետ կազմակերպման համար հիշյալ աշխատանքներում ներգրավվել են նաև համայնքների ղեկավարները, հիմնարկ ձեռնարկությունների տնօրենները:
Մարզային այս կարևորագույն նախաձեռնության շրջանակներում մարզի բլոր տարածաշրջաններում արդեն իսկ ընթանում են սանիտարական մաքրման աշխատանքներ: